Մոսկվայում կրակել են ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա

Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Նա հոսպիտալացվել է։

Այս մասին հայտնում է Րիա նովոստին:

Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից։ Գեներալ-լեյտենանտի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Leave a Comment