Անիմացիոն ցուցահանդես և գրքի շնորհանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Այս կապակցությամբ Փարաջանովի թանգարանում բացվել է «Ֆիլմեր և հայտնիներ» խորագիրը կրող ժամանակակից անիմացիոն ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շրջել է թանգարանում, դիտել ներկայացված ցուցադրությունը: Հաջորդիվ կայացել է Կորա Ծերեթելիի «Կոլաժ … Read more

«Անհայտ գտածո». արհեստական բանականությամբ ստեղծված հայաստանյան առաջին գեղարվեստական ֆիլմը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի հաղթող

Լիլիթ Բարսեղյանի հեղինակային «Անհայտ գտածո» ֆիլմը, որն ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, արժանացել է AI International Film Festival-ի «Լավագույն ԱԲ ֆիլմ» մրցանակին։ Ռեժիսոր, սցենարիստ և լրագրող Լիլիթ Բարսեղյանը նկարահանել է մի շարք լիամետրաժ և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 2025 թվականին ռեժիսորը ստեղծել է իր առաջին գեղարվեստական ԱԲ ֆիլմը։ «Unknown Artefact» (Անհայտ գտածո) խորագրով ֆիլմը ռեժիսորի … Read more

«Կենդանի վկայություն». Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են

Արցախի շուրջ 80 պատմամշակութային հուշարձաններ արդեն թվայնացված են՝ դառնալով մշակութային հիշողության պահպանման կենդանի վկայություն։TUMO-ի կողմից ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը՝ Armenian Cultural Heritage Institute միացել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային նախաձեռնությանը և դրա շրջանակում ներկայացնելու է Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր կարևոր ծրագիրը։ Այս նախաձեռնության շնորհիվ այցելուները կարող են վիրտուալ իրականության միջոցով կրկին «ներկա լինել» Արցախի … Read more

«Շնորհավորանք ստանալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շատ խորհրդանշական է։ Այս միջավայրում մարդ կարծես ավելի բարի ու ստեղծագործ է դառնում». Հարություն Խաչատրյան

Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 71-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին՝  մաղթելով ուժ, ամուր … Read more

Որոշ կադրային փոփոխություններ իրականացրած թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացնում է, թե ինքը համբերատար է և արագ ու էմոցիոնալ որոշումներ չի կայացնում

Հարցազրույց Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանի հետ -Շուրջ 5 ամիս է՝ ղեկավարում եք թատրոնը և այս կարճ ժամանակահատվածում ականատեսը եղանք Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ ամանորյա «Բևեռային ճեպընթաց» ներկայացմանը: Մեր դիտարկմամբ, նաև 1-2 մասնագետների որակմամբ այն հաջողված էր և ամենակարևորը՝ մյուզիքլի ժանրում էր, ինչը ձեր թատրոնի ուղղվածությունն է: Ինչպես հաջողվեց … Read more

Նուռը սեղանին է, կիսատ, բայց լի՝ Սերգեյ Փարաջանովին․ Այսօր նրա ծննդյան օրն է ·

Ծննդյան օր առանց ժամացույցի։ Այսօր օրը չի շարժվում։ Ժամացույցները կախված են պատերից, ինչպես մեղավոր սրբապատկերներ։ Սլաքները ամաչում են առաջ գնալ։ Նա նստած է լուսամուտի դիմաց, մեջքով դեպի մեզ։ Չի շրջվում։ Մազերը՝ թեթև խառնված են գույների հետ, կարծես ինչ–որ մեկը սխալմամբ ներկել է քամին։ Սեղանին նուռ կա՝ չկիսված, բայց արդեն բացված ներսից։ Ալ կարմիր հատիկները շշնջում … Read more

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 2000-ամյա ռազմական շեփոր

Հնագետները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 2000-ամյա հազվագյուտ ռազմական շեփոր․ գրում է Live Science կայքը։ Նշվում է, որ գտածոն, հնարավոր է, օգտագործվել է կելտական իցենի ցեղի թագուհի Բուդիկայի ժամանակ՝ հռոմեացիների դեմ մղված պատերազմներում: Մարտական ​​շեփորը, որը հայտնի է նաև որպես կարնիքս (կելտական մարտական փող), մետաղական արտեֆակտների գանձարանի մաս էր կազմում։ Գանձարանը հայտնաբերվել է անցյալ տարի Արևմտյան … Read more

Համերգ՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

National Geographic-ը կրկին անդրադարձել է հայկական ճարտարապետությանը․ Զբոսաշրջության կոմիտե

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է National Geographic միջազգային պարբերականում հրապարակված նոր հոդվածը, որում ներկայացված են Հայաստանի հինգ բացառիկ վանքերը և երկրի հարուստ պատմությունը և տպավորիչ ճարտարապետությունը։   Հոդվածին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ։   Դիտումների քանակ4

Մոտ ժամանակներս կհրավիրվի Ազգային եկեղեցական ժողով․ Գևորգ Դանիելյան • Tribune.am

Մոտ ժամանակներս Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, Armenia Sputnik–ին ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ «Շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ մարդիկ ինչ-որ մի տեղ կսթափվեն, կհասկանան, … Read more