Հնագետները Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 2000-ամյա հազվագյուտ ռազմական շեփոր․ գրում է Live Science կայքը։
Նշվում է, որ գտածոն, հնարավոր է, օգտագործվել է կելտական իցենի ցեղի թագուհի Բուդիկայի ժամանակ՝ հռոմեացիների դեմ մղված պատերազմներում:
Մարտական շեփորը, որը հայտնի է նաև որպես կարնիքս (կելտական մարտական փող), մետաղական արտեֆակտների գանձարանի մաս էր կազմում։ Գանձարանը հայտնաբերվել է անցյալ տարի Արևմտյան Նորֆոլքում բնակելի շենքերի շինարարությունից առաջ:
Նշվում է, որ նմանատիպ գտածոները բացառիկ են Մեծ Բրիտանիայում և ամբողջ Եվրոպայում:
Մարտական շեփորները հիմնականում օգտագործել են կելտական ցեղերը երկաթի դարաշրջանի Եվրոպայում։
Կարնիքսը բրոնզե փողային գործիք է, նման շեփորի, բայց ունի ուղղահայաց ձև և ավարտվում է բաց բերանով կենդանու, օրինակ՝ վարազի պատկերով։ Այն կելտական զինվորների ռազմական հանդերձանքի տարածված մասն էր՝ վահանների և նիզակների հետ միասին։