Լուսանկարիչ Արմեն Համբարձումյանը՝ «Fearless Photographers»-ի թոփ‑100-ում

03 Փետրվարի 2026, 18:20 2016 թվականից Լիոնում բնակվող Արմեն Համբարձումյանի լուսանկարներն ընդգրկվել են հարսանեկան լուսանկարիչների միջազգային ասոցիացիայի՝ «Fearless Photographers»-ի 100 լավագույն լուսանկարների ցանկում։ Ասոցիացիան միավորում է աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչներին, որոնք աշխատում են յուրօրինակ, հուզական և բեմադրությունից զերծ լուսանկարչության ժանրում։ 2025 թվականին Համբարձումյանը դարձել է հեղինակավոր International Wedding Photographer of the Year (IWPOTY) մրցույթի հաղթող՝ … Read more

«Պեպո 90»․ ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում – Live News

Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:  Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող … Read more

Կոնստանտին Օրբելյանն արժանացել է «Cultural Icon Award» մրցանակին

Հունվարի 31-ին Նյու Յորքում կայացել է «Cultural Icon Award» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի դափնեկիր է դարձել աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը։ «ART E$TATE» ամսագրի կողմից հիմնադրված այս բարձր պարգևը շնորհվում է արվեստի, նորաձևության և մշակույթի ոլորտների նշանավոր ներկայացուցիչներին՝ ոլորտի զարգացմանն ու ժամանակակից միտումների ձևավորմանն ունեցած նշանակալի ներդրման համար։

«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորություն

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը: Ծրագրի նպատակն է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը: Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր … Read more

Վաղուհասի Սբ Աստվածածին եկեղեցին՝ ադրբեջանցիների վանդալիզմի զոհ

3 փետրվարի 2026 – 12:00 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Վաղուհաս գյուղում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը: Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերն Արցախում՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին: «Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները … Read more

«Շնչում եմ, ուրեմն հոսում է» կամ՝ «Անհասկանալի այո»․ Նվիրում՝ Ջեյմս Ջոյսին․ Ինտիմ էսսե

Ջեյմս Ջոյսի մասին գրելն ինքնին մի փոքր ջոյսյան արարք է․ միտքը պիտի հոսի, ոչ թե քայլի։ Ահա մի կարճ, մտերմիկ էսսե՝ նրա ծննդյան օրվա առիթով։ Նախ՝ մանրամասներ հրաշալի գրողի մասին․ Ջեյմս Ջոյսը այն գրողներից էր, ում համար գրականությունը երբեք պատմություն չէր միայն․ այն գիտակցության մերկացում էր։ Նա չէր նկարագրում աշխարհը՝ նա բացում էր մարդու գլխի … Read more

400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար

Տաշիրի կենտրոնում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը փոխել է քաղաքի, անգամ հարակից համայնքների բնակիչների կյանքը։ 1978 թվականին կառուցված ու կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2017 թվականին` Կարապետյան ընտանիքի ջանքերով։ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, շենքի վերակառուցման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 … Read more

Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա Անդրեասյան

Նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է կրթության մոտեցումները, այլև դառնում է գիտության, տնտեսության և նորարարության զարգացման առանցքային գործոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն հետևում է կրթության համակարգում ԱԲ գործիքների ընդգրկման գլոբալ գործընթացին՝ այս ուղղությամբ զարգացնելով նաև սեփական փորձը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ … Read more

Կոտրել են խաչքարն ու պոկել սրբապատկերները․ ադրբեջանցիներն այժմ էլ Վաղուհասի եկեղեցին են պղծել

Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին․ գրել է «Գեղարդ» վերլուծական կենտրոնը։ «Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։ Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների … Read more