Համալիրի տնօրենը՝ Արցախի օրհներգը չհնչեցնելու մասին․ Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ

19 հունվարի 2026 – 17:34 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մենք կանք» մշակութային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Արցախին, չի հնչել Արցախի Հանրապետության օրհներգը, քանի որ դրա հնչեցման պարագայում համերգը կդադարեցվեր։ Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը պարզաբանել է, որ համալիրում կայացող բոլոր միջոցառումները կազմակերպվում են պետականության շրջանակում, հայտնում է … Read more

«Արվեստը պետք է ձեւով լինի ազգային, բովանդակությամբ՝ համամարդկային»

Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի հետ Կան բացառիկ, ռազմավարական նշանակության մշակութային իրադարձություններ մեզանում, որոնք իսկապես զենք են հայի բացառիկ քաղաքակրթվածությունն ու այն մեկնաբանելու ձեւն ու բովանդակությունը աշխարհին ներկայացնելու մեջ, նման իրադարձությունները լուսաբանման ու լայն ներկայացման կարիք ու նշանակություն ունեն, հանրապետության շրջանակներից դուրս, ինչը մեզանում դեռեւս տեղի չի ունենում, գուցե հենց ամենամեծ զենքերից՝ մեր մշակույթից … Read more

Ինչպես գնահատել ընկերությունն ու վերափոխվել. մանկական ներկայացում «Հայասա» թատերախմբի մասնակցությամբ

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրությունը՝ փոքրիկ տղայի մասին, ընդունվեց բուռն ծափերով Ամանորյա տոներին 2 օր շարունակ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ավելի քան 2000 երեխա եւ գրեթե նույնքան մեծահասակ հնարավորություն ունեցան դիտելու «Հայասա» թատերախմբի «Իմ փետրավոր ընկերը» ներկայացումը: Ռեժիսոր Նունե Աբրահամյանի բեմադրած պատմությունը փոքրիկ տղայի մասին էր, որը անհավասար վերաբերմունքի է արժանանում տարիքով ավելի մեծ եղբայրների … Read more

Իսրայելի Ռամլե քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է «Հայ Եկեղեցի»

18 Հունվարի 2026, 17:13 Իսրայելի Ռամլե քաղաքի հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցի առաջնորդող փողոցը  հանդիսավոր և պաշտոնապես անվանակոչվել է  «Հայ Եկեղեցի»։ Նախօրեին կայացել է փողոցի անվանակոչությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպվեր է Ռամլեի քաղաքապետարանը, ներկա է եղել քաղաքապետ Միքայել Վիտալին։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունից։ Արարողությանը մասնակցել է Գերաշնորհ Տ․ Կորյուն  Եպիսկոպոս Բաղդասարյանը՝ Ռամլեի … Read more

«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն ամեն օր ոչնչացվում է թշնամու կողմից»

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ընթանում է «Մենք կանք» խորագրով մեծ մշակութային միջոցառումը, որը կազմակերպել են արցախցիները՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի եւ «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ։ Միջոցառման շրջանակներում 12:00-ից բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդես, որտեղ կներկայացված են բռնի տեղահանումից հետո իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսած արցախյան ընկերությունների արտադրանքը, ձեռքի աշխատանքները եւ անհատների ու մշակութային … Read more

Դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը նշում է 80-ամյակը

Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը: Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։ Դանիել Երաժիշտը ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցում, Երևանի Կոմիտասի … Read more

Լուվրի կայսերական զարդերը որոնելիս չենք սահմանափակվում միայն Ֆրանսիայով․ Փարիզի գլխավոր դատախազ

Լուվրից գողացված կայսերական զարդերի որոնումն այս պահին ևս առաջնային է, և քննիչները վճռական են տրամադրված դրանք գտնելու հարցում․ գրում է AFP լրատվական գործակալությանը։ Գործակալությանը Փարիզի գլխավոր դատախազ Լոր Բեքուան ասել է, որ 102 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված ցուցանմուշների մեծ մասը դեռևս չի հայտնաբերվել։ «Քննչական գործողություններով էական նոր հանգամանքներ չեն բացահայտվել կամ պարզվել։ Բայց մեզ … Read more

National Geographic-ն անդրադարձել է Հայաստանի վանքերին

17 Հունվարի 2026, 20:35 National Geographic ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի հինգ վանքերի մասին՝ Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ։ Հոդվածի հեղինակները նշել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված այս հուշարձանները ճանապարհորդներին ծանոթացնում են տասնյոթ դար շարունակվող կրոնական ծեսերի և վարպետության հետ։ 301 թվականին քրիստոնեության ընդունումից ի վեր վանքերը դարձել են Հայաստանի հոգևոր կյանքի առանցքային բաղադրիչը։ … Read more