Արցախցիների ձայնը պետք է լսելի դարձնել աշխարհում. Արցախի կորստի մասին պատմող ֆիլմի ֆրանսիական արձագանքները

ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո «Voices of hope» հիմնադրամի եւ ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության Արցախի կորստի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է Փարիզի քաղաքապետարանում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանը, այն բավականին լավ է ընդունվել: Նրա փոխանցմամբ, Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության … Read more

Հայ կոմպոզիտորն արժանացել է այս տարվա Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին

Էռնստ ֆոն Սիմենսի երաժշտական մրցանակը 2026 թ․-ին շնորհվել է Ժորդի Սավալին։ Կոմպոզիտորական մրցանակները շնորհվել են Բեթան Մորգան-Ուիլյամսին, Հովիկ Սարդարյանին և Քիթի Սյաոյին։ Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին։ Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում։ Ուսումը սկսել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ … Read more

«Հիշում եմ քո ձայնը»․ Ֆրանսիայում ցուցադրվել է Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմը

«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում կայացած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:  … Read more

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 87-ամյակն է

Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 87-ամյակը: Մաեստրոն ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունը XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է: Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ. գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, … Read more

Ի՞նչ կլիներ, եթե Երկիրը կրկնակի մեծ լիներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Եթե ​​Երկրի տրամագիծը կրկնապատկվի՝ հասնելով մոտավորապես 25,428 կմ-ի, մոլորակի զանգվածը կաճի ութ անգամ, և նրա մակերևույթի վրա ձգողության ուժը կկրկնապատկվի։ Սա կտրուկ կփոխի կյանքի պայմանները։ Կրկնակի ձգողականության դեպքում, նույն կառուցվածքով և զանգվածով բուսական և կենդանական աշխարհը, ինչ այսօր, կարող է չգոյատևել ավելացած … Read more

Հնագետները նոր մանրամասներ են բացահայտել Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ավերված քաղաքի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Մ.թ.ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ոչնչացված Հին Պարսկական կայսրության մայրաքաղաք Պերսեպոլիսում իրականացված միջազգային հնագիտական ​​առաքելությունը բացահայտել է քաղաքի կորսված հարստության մասշտաբների մասին նոր մանրամասներ։ Թագավորական պալատից արևմուտք գտնվող տարածքում մանրադիտակային նմուշներ վերլուծելով՝ գիտնականները օգտագործել են դյուրակիր ռենտգենյան ֆլուորեսցենտային վերլուծիչներ և սպեկտրոսկոպիա՝ … Read more

20 մլն դրամ է հատկացվել Երիցվանքի պեղումների և վերականգման նախագիծ իրականացնելու համար․ Դանիելյան

20 մլն դրամ է հատկացվել ՀՀ պետական բյուջեից՝ Երիցվանքի պեղումների և վերականգման նախագիծ իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։   «Պահպանենք անցյալը, որ ունենանք ապագա»,- նշել է նա։  

Փարիզի Սուրբ Մերիի եկեղեցում կայացել է հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով

2026թ.ի հունվարի 25-ին, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո, Փարիզի անվանի Մարե շրջանում գտնվող Սուրբ Մերիի եկեղեցում կայացավ հայկական երաժշտությանը նվիրված համերգ՝ «Հայաստանի ճանապարհներով» խորագրով։ Դաշնակահարուհի, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Լիդի Պարգևի նախաձեռնությամբ անցկացված այս միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր … Read more

Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը՝ Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով

Հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» խորագրով ալբոմի համերգ-շնորհանդեսը՝ նվիրված կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին։ «Լաուդամուս» ալբոմը թողարկվել է դասական երաժշտության ամենահեղինակավոր լեյբլներից մեկի՝ բրիտանական Azure Sky Records-ի կողմից։ Ալբոմը դաշնակահարի՝ «գուրջիևյան ուղու» կարևոր հանգրվաններից է։ Որպես երաժշտության խորագետ կատարողի՝ Հայկ Մելիքյանի համար … Read more

Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ազգային դեսպան

Կրթության միջազգային օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը վերահաստատում է իր աջակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ նպաստելու Հայաստանում երեխաների զարգացմանն ու բարեկեցությանը։ ԵՐԵՎԱՆ, հունվարի 26, 2026 թ. – Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 24-ին վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի … Read more