Լուսանկարիչ Արմեն Համբարձումյանը՝ «Fearless Photographers»-ի թոփ‑100-ում
03 Փետրվարի 2026, 18:20 2016 թվականից Լիոնում բնակվող Արմեն Համբարձումյանի լուսանկարներն ընդգրկվել են հարսանեկան լուսանկարիչների միջազգային ասոցիացիայի՝ «Fearless Photographers»-ի 100 լավագույն լուսանկարների ցանկում։ Ասոցիացիան միավորում է աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչներին, որոնք աշխատում են յուրօրինակ, հուզական և բեմադրությունից զերծ լուսանկարչության ժանրում։ 2025 թվականին Համբարձումյանը դարձել է հեղինակավոր International Wedding Photographer of the Year (IWPOTY) մրցույթի հաղթող՝ … Read more