Կանաչված սարալանջին ժայռապատկերված Հանճարեղ լոռեցու աչքի առջև նորից մշակութային եռուզեռ է։ «Թատերական Լոռի»-ն դարձյալ երբեմնի արդյունաբերական քաղաք է եկել սիրով, կարոտով և ո՛չ աղքատիկ խաղացանկով։ Բացի հայաստանյան թատրոնները՝ գողտրիկ քաղաք են եկել նաև Վրաստանից, Ուզբեկստանից, Դաղստանից, Սերբիայից ու Ռուսաստանից։
Փառատոնին մասնակցելու ցանկություն են ունեցել նաև իրանցի արվեստագետները, բայց ներկայությունն անհնար է եղել՝ պայմանավորված այդ երկրի ռազմաքաղաքական իրավիճակով։
Ներկայացումներ՝ առանց ժանրային սահմանափակման․ տիկնիկային, կամերային, բեմադրություններ, կատակերգություն և դրամա։
Փառատոնը, որ անց է կացվում 32-րդ անգամ և Լոռու երկու քաղաքներում՝ Ալավերդիում և Վանաձորում, այս տարի նվիրված է Թբիլիսիի հայկական մշակութային հսկայի՝ Պետրոս Ադամյանի հայկական թատրոնի 170-ամյակին։ Փառատոնի փակման էլ բեմում ադամյանցիների «Պեպո»-ն է լինելու։
Ներկայացումների մուտքն ազատ է, ներկայությունը՝ ցանկալի․ չէ՞ որ թատերական գերակտիվ կյանքը Լոռվա զմրուխտ քաղաք վերադառնալու է մեկ էլ երկու երկու տարի անց։
Սեւակ Վարդումյան