«Արամ Խաչատրյան» տրիոյի համերգային շրջագայությունները՝ Ռուսաստանում

Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը: Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր:

 Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում տեղի en ունեցել նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ռուս կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է տուն-թանգարանի նախաձեռնությամբ և հիմնված է վերջինիս արխիվային նյութերի  վրա: Այն կներկայացվի Սամարայի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում։

Leave a Comment