Անկարան պատրաստ է աջակցել Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ. «Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Թուրքիան կարևորում է Վենեսուելայի կայունությունը, ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ապահովելու համար, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ չունենա տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Մենք պատրաստ ենք առաջարկել բոլոր կառուցողական ներդրումները Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում։ … Read more

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Նա ասել է, որ միջադեպը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը։ Միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում։ Մենք կոչ ենք … Read more

Մադուրոն փորձում էր գործարք կնքել, իսկ ես չէի ուզում բանակցել. Թրամփ

Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ հատուկջոկատայինների շրջանում զոհեր չկան, սակայն մի քանի զինվորական վիրավորվել է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահն ասուլիսի ժամանակ: Դոնալդ Թրամփը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Նիկոլաս Մադուրոյի հետ և կոչ արել «նահանջել», բայց վերջինս չի ցանկացել և փորձել է բանակցել ու գործարք կնքել: «Իսկ ես չէի ուզում … Read more

Մադուրոյին գերեվարել է ԱՄՆ զինվшծ ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատը

Մադուրոն շաբաթ առավոտյան գերի է վերցվել «Delta Force»-ի կողմից, որն ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հատուկ նշանակության ջոկատն է, հաղորդում է CBS News-ը։ Այս ջոկատը 2019 թվականին սպանել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին։ Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայում ԱՄՆ-ի հետագա գործողություններ չեն սպասվում, հայտարարել է սենատոր Մայք Լին: Ռուբիոն հայտնել է, որ Մադուրոն ձերբակալվել … Read more

Կարակասում քաոս է. Մադուրոն՝ ձերբակալված — Հայաստանի Հանրային Ռադիո

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել թմրանյութային ահաբեկչության, կոկաինի ներմուծման դավադրության, գնդացիրների և ավերիչ սարքերի ապօրինի պահման, ինչպես նաև գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման դավադրության համար՝ ընդդեմ Միացյալ Նահանգների»,-գրառմամբ տեղեկացրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոդին: Նա նաև նշել է, որ Մադուրոն և նրա կինը շուտով կկանգնեն ԱՄՆ դատարանի առաջ։ Կարակասում քաոս է. մարդիկ … Read more

Քանի րոպե է տևել ԱՄՆ հարձակումը Վենեսուելայի վրա և նախագահն ու կինը գերի են ·

AP-ի տեղեկություններով՝ ամերիկյան հարձակումը տեւել է կես ժամ։ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո, սենատոր Լին հայտարարել է, որ նախագահ Թրամփը մտադիր չէ “առաջ գնալու” Վենեսուելական ռազմարշավում։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լուրջ սխալ է գործում՝ Վենեսուելայի վրա հարձակմամբ, քանի որ այն կարող է Միացյալ Նահանգների համար դառնալ «երկրորդ … Read more

ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային օկրուգում։ Մադուրոն, մասնավորապես, մեղադրվում է «թմրանյութային ահաբեկչության և կոկաինի ներմուծման նպատակով դավադրության, գնդացիրներ և պայթուցիկ սարքեր պահելու համար»: «Շուտով նրանք ամերիկյան հողի վրա կկանգնեն ամերիկյան դատարանի և ամերիկյան արդարադատության ողջ խստության առջև», – հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ … Read more

«Ռուս-ուկրաիանական պատերազմը կարող է վերահսկողությունից դուրս գալ». Էրդողան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուս-ուկրաինական պատերազմն արդեն սպառնալիք է ներկայացնում Սև ծովում նավագնացության անվտանգության և առևտրի համար, իսկ հետագա սրացումը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Clash Report-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Վերջին ամիսներին նկատվում է, որ պատերազմը հասել է այնպիսի մասշտաբների, որը սպառնում է Սև ծովում առևտրին և նավագնացության անվտանգությանը։ Մենք անհրաժեշտ շփումներ … Read more

Պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները. Կալասը՝ Վենեսուելայում իրադարձությունների մասին

ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին՝ հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նա տեղեկացրել է, որ տեղի ունեցածը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: «ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն չունի լեգիտիմություն և պաշտպանել է խաղաղ անցումային շրջանը։ Բոլոր հանգամանքներում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները: … Read more

Միխայիլ Ֆեդորովը կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը. Զելենսկի

Առաջին փոխվարչապետ և թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆեդորովը կարող է գլխավորել երկրի պաշտպանության նախարարությունը: Նա կփոխարինի Դենիս Շմիգալին այս պաշտոնում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլդիմիր Զելենսկին։ «Ես առաջարկել եմ Միխայիլ Ֆեդորովին գլխավորել պաշտպանության նախարարությունը: Միխայիլոն ներգրավված է անօդաչու թռչող սարքերի հարցերում և շատ արդյունավետ է եղել հանրային ծառայությունների և գործընթացների թվայնացման գործում», — բացատրել է … Read more