Թուրքիայի ԱԳՆ. «Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Թուրքիան կարևորում է Վենեսուելայի կայունությունը, ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ապահովելու համար, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ չունենա տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։
Մենք պատրաստ ենք առաջարկել բոլոր կառուցողական ներդրումները Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: