ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը. Կայա Կալլաս

ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Նա ասել է, որ միջադեպը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

«ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն զուրկ է լեգիտիմությունից և պաշտպանել է խաղաղ անցումը։ Միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում։ Մենք կոչ ենք անում զսպվածության», — գրել է նա X-ում։

Leave a Comment