ԵՄ-ն հանդես է գալիս Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցման օգտին, որը պետք է իրականացնեն հենց վենեսուելացիները. Կայա Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը և աջակցել է երկրում ժողովրդավարության խաղաղ անցմանը` ԱՄՆ-ի կողմից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում: Ըստ պարբերականի, հայտարարությունից հետևում է, որ Եվրամիության տեսանկյունից «Նիկոլաս Մադուրոն չունի ժողովրդավարական … Read more

Վենեսուելան՝ երկաթի հանքաքարի համաշխարհային խոշոր պաշարներով

Վենեսուելայի երկաթի հանքաքարի պաշարները գնահատվում են մոտ 428 միլիարդ դոլար, ինչը երկիրը դասում է այս ռեսուրսով աշխարհի առաջատարների շարքին։ Երկրում կա շուրջ 4 միլիարդ տոննա երկաթի հանքաքար, և այդ ցուցանիշով Վենեսուելան զբաղեցնում է 12-րդ տեղը աշխարհում։ Մեկ տոննայի միջինում 107 դոլար գնով՝ ընդհանուր արժեքը հասնում է հարյուրավոր միլիարդների։Գործառնական մարժան կարող է գերազանցել 40–50%, ինչը տեսականորեն … Read more

ԱՄՆ նախագահն ուկրաինական խնդրի հանգուցալուծման եզրեր է տեսնում, Կիևն անվտանգության երաշխիքներն է շեշտում

ԵՄ առաջնորդները հունվարի 5-ին հանդիպելու են Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ քննարկելու են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ որպես անվտանգության երաշխիք դիտարկում է ֆրանսիական ու բրիտանական զորքերի տեղակայումը երկրում։ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ լրագրողներին հայտնել է, որ լավատես է՝ մոտ ապագայում ուկրաինական խնդրի կարգավորման հարցում։ … Read more

Ադրբեջանն այս տարվա բյուջեով ավելի շատ գումար կտա բանակին ու իրավապահ մարմիններին

«Ազատություն». Ադրբեջանն այս տարվա բյուջեում բանակի, իրավապահ մարմինների համար ավելի շատ գումար է հատկացրել 2025-ի համեմատ Գումարի առյուծի բաժինն ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, որոնք այս տարի կստանան մոտ 9 միլիարդ մանաթ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական … Read more

Բաքուն և Անկարան 15 տարվա ընթացքում 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել

Բաքուն և Անկարան 15 տարվա համաձայնագիր են ստորագրել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ապշերոն» հանքավայրից Թուրքիա 33 մլրդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ադրբեջանի հետ նոր համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 2-ին և նախատեսում է 33 միլիարդ … Read more

Իրանում կգործի միայն մեկ փոխարժեք, բացառություն կլինի միայն դեղորայքի և ցորենի գնման համար

«Իրանն այսօր». Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։ 🔸Ինչպես գիտենք, Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը և պաշտոնական-արտոնյալը։ Վերջինս 42 հազար ռիալ էր և սահմանվել էր 2018-ին՝ բացառապես առաջնային նշանակության պարենամթերքի ու դեղորայքի … Read more

Վենեզուելլայի եպիսկոպոսները կ՛աղօթեն Երկրին բարօրութեան, միութեան եւ խաղաղութեան համար

Vaticannews. Երկրին մէջ ծաւալող իրադարձութիւններու լուսին ներքոյ Վենեզուելլայի եպիսկոպոսները պատգամ յղած են բնակչութեան՝ Աստուծմէ հայցելով որ «բոլոր վենեզուելացիներուն շնորհէ հանգստութիւն, իմաստութիւն և ուժ» և զօրակցութիւն յայտնած են «վիրաւորներուն» և «մահացածներու ընտանիքներուն»։ Եպիսկոպոսները բնակչութիւնը կը հրաւիրեն «աւելի խոր կերպով ապրելու յոյսը» և աղօթելու խաղաղութեան համար։ «Յարատեւենք աղօթքի մէջ ի նպաստ միութեան» այս է Վենեզուելլայի Եպիսկոպոսական համահաւաք … Read more

ԱՄՆ-ը և Իսրայելը կենտրոնացած են Իրանում անկայունություն ստեղծելու վրա․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իսրայելը կենտրոնացած են Իրանում անկայունություն ստեղծելու վրա՝ 2025 թվականի հունիսին «12-օրյա պատերազմում պարտությունից» հետո, ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին, գրել է Mehr-ը։ Մուսավին նշել է, որ իր կարծիքով՝ Վաշինգտոնը և «սիոնիստական ​​ռեժիմը» ​​անցել են «մեղմ պատերազմի» մեթոդների՝ փորձելով հրահրել անկարգություններ և փոխհատուցել ռազմական անհաջողությունները: Նա … Read more

Կոնգրեսի թույլտվություն կխնդրենք այն քայլերի համար, որոնք դա պահանջում են։ Մնացած դեպքերում Կոնգրեսը պարզապես կտեղեկացվի. Ռուբիո

Սպիտակ տունը հատվածներ է ներկայացրել լրատվամիջների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններից Ռուբիո․ Սա մեր կիսագունդն է, և նախագահ Թրամփը չի թույլ տա, որ մեր անվտանգությունը վտանգվի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի շարք լրատվական հաղորդումների է մասնակցել՝ քննարկելու Թրամփի վարչակազմի վճռական գործողությունը, որի արդյունքում հաջողությամբ ձերբակալվեց մեղադրական եզրակացությամբ հետապնդվող նարկոահաբեկիչը և Վենեսուելայի նախկին ոչ … Read more

Վենեսուելան ձգտում է ապրել առանց արտաքին սպառնալիքների. նախագահ Դելսի Ռոդրիգեսն ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել համատեղ զարգացմանը միտված օրակարգի շուրջ

Հունվար 05,2026 14:20 Վենեսուելայից ուղերձ աշխարհին, եւ ԱՄՆ-ին Վենեսուելան վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության եւ խաղաղ գոյակցության Մեր երկիրը ձգտում է ապրել առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի եւ միջազգային համագործակցության միջավայրում: Մենք հավատում ենք, որ գլոբալ խաղաղությունը կառուցվում է առաջին հերթին երաշխավորելով խաղաղություն յուրաքանչյուր ժողովրդի ներսում: Մենք առաջնահերթություն ենք տալիս շարժվել դեպի հավասարակշռված եւ հարգալից միջազգային … Read more