
Առաջին փոխվարչապետ և թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆեդորովը կարող է գլխավորել երկրի պաշտպանության նախարարությունը: Նա կփոխարինի Դենիս Շմիգալին այս պաշտոնում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլդիմիր Զելենսկին։
«Ես առաջարկել եմ Միխայիլ Ֆեդորովին գլխավորել պաշտպանության նախարարությունը: Միխայիլոն ներգրավված է անօդաչու թռչող սարքերի հարցերում և շատ արդյունավետ է եղել հանրային ծառայությունների և գործընթացների թվայնացման գործում», — բացատրել է իր որոշումը Զելենսկին:
Նա եզրափակել է իր ելույթը՝ հավելելով, որ կարծում է, որ Ֆեդորովը կկարողանա իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները բանակում և բարելավել դրա տեխնոլոգիական հնարավորությունները: