Պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: «Միայն նա կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել», – նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հերքել է ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Պուտինի հետ՝ ավելի վաղ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով: «Ինձնից բացի ոչ … Read more

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները կոչ են անում պահպանել պարկեշտության կանոնները

Մեկնարկել է Կաննի 78-րդ կինոփառատոնը։ ժյուրիի նախագահը հայտնի ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշն է։ Այս տարի պատվավոր մրցանակը կհանձնվի Ռոբերտ Դե Նիրոյին, իսկ Քվենտին Տարանտինոն ժամանել է ներկայացնելու ամերիկացի դասական Ջորջ Շերմանի ֆիլմերը։ Կինոփառատոնի այս տարվա մրցութային ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ։ Սակայն բացման արարողությունից առաջ Կաննի կինոփառատոնը բոլոր առաջատար միջազգային լրատվամիջոցների վերնագրերում հայտնվել է հատկապես … Read more

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նաև հստակեցրել է, որ ռուսական պատվիրակության կազմը կբացահայտվի այն ժամանակ, երբ կլինեն նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հանձնարարականները։ «Մենք գնահատում ենք միայն նախագահ Պուտինի հայտարարությունները․ նա առաջարկել է պատվիրակությունների բանակցություններ անցկացնել հինգշաբթի՝ Ստամբուլում։ Մեր պատվիրակությունն այնտեղ … Read more

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

Այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը հանդես է եկել առարկության պաշտպանության օգտին։ Պետական ​​մեղադրող Տարանա Մամեդովան պատասխանել է առարկությանը՝ նշելով, թե, իբր, Ռուբեն Վարդանյանի … Read more

Քրդական հարցը լուծվում է, քրդերի հարցը՝ ոչ. թուրքագետները  PKK–ի լուծարման մասին

Ավելի քան 4 տասնամյակ Թուրքիայի դեմ պայքարած «Քրդական աշխատավորական կուսակցությունը» հայտարարել է ինքնալուծարման և զենքերը վայր դնելու մասին։ Խմբավորումը նշել  է, որ զինված պայքարից անցնում է դիվանագիտական պայքարի: Թուրքիայում այս զարգացումը պատմական են համարում։ Թուրքագետները կարծում են, որ Էրդողանին իսկապես հաղողվեց հանգուցալուծել խնդիրը, բայց նաև նկատում են՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» ինքնալուծարմամբ Թուրքիայում փակվում է քրդական հարցը, … Read more

Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Կատար

Իսրայելի վարչապետը Թել Ավիվում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո հրահանգել է պատվիրակություն ուղարկել Կատար՝ Գազայի հատվածում կարգավորման և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Վարչապետի գրասենյակի տվյալով՝ Ուիտկոֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է գերիներին վերադարձնելու ամերիկյան ծրագրի կյանքի կոչման վերջին փորձը՝ մինչև ռազմական գործողությունների ընդլայնումը։ Նշվում է, որ բանակցությունների ֆոնին … Read more

Քելոգը հույս է հայտնել, որ Պուտինը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու Կիևի հետ

Ռուս-ուկրաինական կարգավորմանն է անդրադարձել ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը քննարկում է Դնեպրից արևմուտք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ուժերի տեղակայման հարցը։   Քելոգը չի բացառել, որ եթե ռուս-ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի, Վաշինգտոնը կարող է աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Նրա համոզմամբ՝ կարգավորման հասնելու համար կողմերը պետք … Read more

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը թողել է առանց քննարկման

Բաքվում Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստի» ընթացքում դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը թողնվել է առանց քննարկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք չեն կարող հավաստի աղբյուր հանդիսանալ։ Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ «դատական նիստը» նշանակված է մայիսի 20-ին։ Նիստում Վարդանյանը բողոք է ներկայացրել դատավորների կոլեգիայի դեմ, իսկ պաշտպանական կողմը՝ ի դեմս Ավրահամ Բերմանի, պաշտպանել է նրա … Read more

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին … Read more

Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»՝ ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ: «Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն: Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում մարտի … Read more