Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները կոչ են անում պահպանել պարկեշտության կանոնները

Մեկնարկել է Կաննի 78-րդ կինոփառատոնը։ ժյուրիի նախագահը հայտնի ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշն է։ Այս տարի պատվավոր մրցանակը կհանձնվի Ռոբերտ Դե Նիրոյին, իսկ Քվենտին Տարանտինոն ժամանել է ներկայացնելու ամերիկացի դասական Ջորջ Շերմանի ֆիլմերը։

Կինոփառատոնի այս տարվա մրցութային ծրագրում ընդգրկված է 22 ֆիլմ։

Սակայն բացման արարողությունից առաջ Կաննի կինոփառատոնը բոլոր առաջատար միջազգային լրատվամիջոցների վերնագրերում հայտնվել է հատկապես դրես կոդի փոփոխությունների պատճառով։

Կազմակերպիչները խնդրել են հյուրերին կարմիր գորգի վրա պահպանել պարկեշտության կանոնները, չմերկանալ. «Կարմիր գորգի վրա, ինչպես նաև փառատոնի մյուս բոլոր գոտիներում մերկությունն արգելվում է»։

Փառատոնի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ վաղուց գործող կանոնները այժմ պաշտոնապես ներառվել են կանոնադրության մեջ։ Նպատակը դրես կոդի կարգավորումը չէ որպես այդպիսին, այլ «կարմիր գորգի վրա մերկության արգելումը՝ համաձայն ֆրանսիական օրենսդրության»։

Նշվում է, որ կինոփառատոնում կարմիր գորգի վրա սելֆիները արդեն մի քանի տարի արգելված են։

Leave a Comment