Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու


Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»՝ ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ:


«Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն:


Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում մարտի 18-ին: Այս ամսվա սկզբին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայում իր հարձակումն ընդլայնելու ծրագրերին:

Leave a Comment