Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո 3 անձ ձերբակալվել է
Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանությունը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։