ՄԻԵԴ-ի որոշումը Մայր թատրոնը չկատարեց, ինչ զարգացումներ կան

Ի կատարումը դատական ակտերի հարկադիր կատարման 2025թ. ապրիլի 17-ի որոշման՝ «Պարտավորեցնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Մկրտչյանին 20-օրյա ժամկետում Վահե Մովսիսյանին վերականգնել նախկին աշխատանքում: Որոշման պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված հարկադիր կատարման միջոցներ», գործատուն արձագանքել է գրավոր բացատրությամբ. «…որպես հաշտության տարբերակ, առաջարկում … Read more

Բուռն քննարկում ԵԽԽՎ-ում՝ ՄԻԵԴ-ին սպառնացող մարտահրավերների թեմայով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ժամանակ ընթացիկ հարցերի ընթացակարգով քննարկվեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելով» թեման։ Այս բուռն քննարկման ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ անդամ պետություններից որոշները չեն կատարում ՄԻԵԴ վճիռները՝ այդպիսով խաթարելով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Նշենք, որ եվրոպական որոշ երկրների մտահոգում են ՄԻԵԴ որոշ վճիռներ … Read more

ԵԽ նախարարների կոմիտեն ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստ Անար Մամմադլիի՝ ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի վերաբերյալ որոշում է կայացրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։Նախարարների կոմիտեն որոշում է կայացրել նաև «Գաֆգազ Մամադովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործով։ Նշենք, որ Գաֆգազ Մամադովը Ադրբեջանի քաղաքացի է։ Նա Եվրոպական դատարանին շուրջ տասը տարի առաջ գանգատ էր ներկայացրել … Read more

«ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ ադրբեջանցի իրավապաշտպանի մասնագիտական ​​գործունեության վերականգնումը Ադրբեջանի փաստաբանների միությանը պետք է լինի ժամանակին և իրագործելի»․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։ «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործով կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև, որում մասնավորապես ամրագրված է. «Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում այն մասին, որ այս գործերով վերջնական դատավճիռներից հինգ տարի անց … Read more

Նախարարների կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ձեռնարկել քայլեր հայ փախստականի՝ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման հարցով․ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռով որոշում

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքի վերաբերյալ Նախարարների կոմիտեի որոշմամբ արձանագրված է․ «Նախարարների կոմիտեի անդամները կրկին խստորեն ընդգծում են Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող պետությունների անվերապահ պարտավորությունը՝ լիովին և արդյունավետ … Read more

Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործով ԵԽ Նախախարների կոմիտեն միջանկյալ միջոցի բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։  Նախարարների կոմիտեն ընդդեմ Ադրբեջանի մի շարք գործերով որոշումներ է կայացրել։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործն առնչվում է … Read more

«Մտահոգություն ենք հայտնում ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ և ոչ համարժեք ուժի կիրառման վերաբերյալ զեկույցների առիթով»․ ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումներ

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները։ Նախարարների կոմիտեն ընդունել է 25 երկրներին վերաբերող 40 որոշումներ։ «Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։ «Չիրագովն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով նախարարների կոմիտեն … Read more

«Չպետք է Ադրբեջանի դեմ միջազգային քրեական գործերը հետ կանչենք․ միջազգային իրավունքի 65 տոկոսը քաղաքականություն է, 35 տոկոսը՝ իրավունք»․ Ներսես Կոպալյան

«Ադրբեջանը բոլոր տեսակի միջազգային օրենքները խախտել է։ Տեսնում ենք, որ ավտորիտար ապօրինի ռեժիմները եղանակներ են գտնում միջազգային իրավունքը շրջանցելու համար, ինչը նշանակում է միջազգային իրավունքը զենք կամ մեխանիզմ է դառնում ռեժիմի շահերն առաջ տանելու համար, այլ ոչ թե դրա նպատակներին հասնելու համար»,-Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց … Read more

Ավերված կամ յուրացված գույքի համար արցախցիները կդիմեն ՄԻԵԴ (տեսանյութ) – Live News

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը սկսել են մի գործընթաց, որի շրջանակում հավաքագրում են Արցախում ադրբեջանցիների կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների տվյալները։ Նախաձեռնության նպատակն է փաստերը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Մանրամասները՝ Արցախ TV-ի տեսանյութում

Ավերված կամ յուրացված գույքի համար արցախցիները կդիմեն ՄԻԵԴ

Մայիս 28,2025 19:33 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը սկսել են մի գործընթաց, որի շրջանակում հավաքագրում են Արցախում ադրբեջանցիների կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների տվյալները։ Նախաձեռնության նպատակն է փաստերը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։   «Արցախի հեռուստատեսություն» Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ … Read more