Բիչախչյանն ու ընկերները նոր գլխավոր մարզիչ ունեն․ Լեգիան հայտարարություն է տարածել

Վարշավայի «Լեգիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լեհական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Մարեկ Պապշունը. կողմերի միջև կնքվել է 2,5 տարվա պայմանագիր։

Նշենք, որ Պապշունը Վարշավան ներկայացնող ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ինյակի Աստիսին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ժամանակավորապես՝ նախկին մարզիչ Էդվարդ Յորդանեսկուի հեռացումից հետո։

Leave a Comment