Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» պաշտոնապես ներկայացրել է Դեյան Ստանկովիչին որպես թիմի նոր գլխավոր մարզիչ։
Այս նշանակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի 21-ին ակումբը հայտնեց նախկին գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչի հեռանալու մասին։
47-ամյա մասնագետը նախկինում արդեն գլխավորել է սերբական ակումբը 2019-ից 2022 թվականներին, որի ընթացքում թիմը երեք անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։
Մինչ հարազատ ակումբ վերադառնալը Ստանկովիչը 2024 թվականի ամռանից աշխատում էր մոսկովյան «Սպարտակում», սակայն նոյեմբերին հեռացավ ռուսական թիմից՝ չնվաճելով ոչ մի տիտղոս։
Հիշեցնենք, որ սերբական ակումբի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։