ՌՊԼ-ն անդրադարձել է Սպերցյանի՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) մամուլի ծառայությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում արձագանքել է «Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու լուրին։ «Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Թերևս, այստեղ ավելացնելու ոչինչ չկա. Էդոյի համար տարին իսկապես տպավորիչ էր», — նշված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի առաջնության ակումբների և … Read more

Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը՝ մարզչի գովեստի և իր մարզավիճակի մասին

​«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Cronache Di Spogliatoio-ին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի՝ իր հասցեին հնչեցրած գովեստի խոսքերին։ ​«Կիվուի հոկտեմբերյան ջերմ խոսքե՞րը… Ինձ հաճելի էր, բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ՝ ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում, պետք է ամեն օր աշխատել առավելագույն նվիրումով։ 36 տարեկանում դա հեշտ չէ, սակայն խաղընկերներիս և մարզչական շտաբի … Read more

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է — Armsport.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները։ Ձայների մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։​Քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է 17 ձայն։ Ավարտվող տարին Սպերցյանի համար նշանավորվել է թե՛ ակումբային, թե՛ միջազգային հաջողություններով. 2025 թվականին նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 5 գոլի հեղինակ, … Read more

Կգնա՞ Սպերցյանը այս ձմռանը. մանրամասնել է Նոբել Առուստամյանը — Armsport.am

Հայազգի մարզական լրագրող Նոբել Առուստամյանը մեկնաբանել է հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հնարավոր հեռանալու վերաբերյալ լուրերը։ ​«Վստահ եմ, որ նա կմնա, ամեն ինչ կարգին կլինի։ Խոսքը, իհարկե, այս մրցաշրջանի մասին է։ Հասկանալի է՝ նրանք առաջին տեղում են, մեկ միավորով գերազանցում են «Զենիթին», և առջևում վճռորոշ փուլն է՝ պայքար չեմպիոնության համար։ Ես … Read more

​Կրասնոդարի շարժիչ ուժը․ հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը

RUSTAT վիճակագրական ալիքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ ստեղծած գոլային պահերի քանակի: Ցուցակի առաջատարների թվում է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 31 ստեղծած գոլային պահ (խաղադաշտում անցկացրել է 1622 րոպե): Սպերցյանը ընդամենը մեկ միավորով է … Read more

Կրասնոդարը ընտրել է մրցաշրջանի առաջին կեսի լավագույն խաղացողին — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է 2025/2026 մրցաշրջանի առաջին հատվածի «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Սպերցյանը մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն խաղացողի մրցանակը ստացել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանի գործող … Read more

Գաղտնի հիվանդություն և ճակատագրական զանգ. Թիկնիզյանի սերբական արկածները — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 2025/2026 մրցաշրջանից հանդես է գալիս սերբական «Ցրվենա Զվեզդայում», Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել իր տեղափոխության, կարիերայի դժվարությունների և ընտանեկան աջակցության մասին: Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական գրանդ բավականին անսպասելի է ստացվել: Ամեն ինչ սկսվել է մայիսի վերջին՝ գործակալի զանգից, որին հաջորդել է անմիջական խոսակցությունը ակումբի տեխնիկական տնօրեն … Read more

88 օր և նոր անձնագիր. Թիկնիզյանը բացահայտել է սերբական քաղաքացիության գաղտնիքը

Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Նոբել Առուստամյանի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անկեղծացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» իր հեռանալու պատճառների, գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ լարված հարաբերությունների և Սերբիայի քաղաքացիություն ստանալու մասին։ Թիկնիզյանը մեկնաբանել է իր հայտնի խոսքերը («Ցավալի է, երբ պատրաստ ես մարդու համար ոսկորներդ նվիրաբերել, բայց արդյունքում դառնում ես ոչ … Read more

Եվրոպական ակումբների հետ զանգը դեռ չի նշանակում, որ տրանսֆերը 99%-ով կայացած է․ Թիկնիզյան

Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվից» իր հեռացմանը, ձախողված տրանսֆերներին և ռուսական «Զենիթի» առաջարկը մերժելու պատճառներին: Խոսելով այն մասին, թե ինչու չտեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», որտեղ նրան առաջարկում էին կրկնակի բարձր աշխատավարձ, Թիկնիզյանը պարզաբանել է, որ այդ ժամանակ իր հայացքն ուղղված էր դեպի … Read more

Ասում էին՝ առաջատար ես, բայց նստեցնում էին պահեստայինների նստարանին. Թիկնիզյանի անկեղծ խոստովանությունը

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը Nobel YouTube-յան ալիքին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել կարիերայի վերջին շրջանի, Միխայիլ Գալակտիոնովի հետ ունեցած տարաձայնությունների և տրանսֆերային ձախողված պատմությունների մասին։ Թիկնիզյանը նշել է, որ «Լոկոմոտիվում» իր համար ամենաբարդը մարզչի կողմից անկեղծության պակասն էր։ Ըստ ֆուտբոլիստի՝ ղեկավարությունը նրան վստահեցնում էր, որ նա թիմի առաջատարն է, սակայն դրան հաջորդում էին խաղեր, … Read more