Մեկ օր ապրեցի դժոխքում. ինչպես տեր Արտաշեսը հետ կանգնեց եկեղեցին «բարենորոգելու» իշխանական նախաձեռնությունից

Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը Aravot.am-ին պատմեց՝ ինչու մեկ օրվա մեջ իրար հակասող հայտարարություններ արեց՝ մեկ Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգմանը» միանալու, մեկ՝ Մայր Աթոռին հավատարիմ մնալու մասին: «Ոչ մեկ ինձ հետ սպառնալիքի լեզվով չի խոսել: Թող շատ մեծամտություն չլինի, դժվար էլ կարողանան այդպես խոսել: Եղել է հանգիստ զրույց … Read more

Տեր Արտաշեսը զղջացել է. նա խոստովանել է, որ արտաքին ազդեցությամբ մոլորության մեջ է եղել

21 Հունվարի, 2026 Տեր Արտաշես Հակոբյանը գրում է․ «Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ … Read more

Հայտարարությունս հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 21,2026 15:45 Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։Իմ … Read more

Ինչ էր վճռել 2013թ-ին առաջին ատյանի դատարանը գործով, որով հայցվորը բարձրաձայնել է կարգալույծ լինելու հանգամանքը և դրա ազդեցությունը աշխատանքից զրկվելու վրա (հայցը բերվել էր ընդդեմ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետի /և իշխող ուժի/ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առճակատման արդյունքում ստիպված եղանք խորացնել կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ մասնագիտական գիտելիքը։Այս դեպքում խոսքը գնում է կրոնական կազմակերպություններում ծառայող հոգևոր սպասավորների և որոշակի հաստիքներում աշխատող անձանց պաշտոնին նշանակելու/ազատելու հարցերին։Այս առումով առկա է ոչ միայն … Read more

Առաջարկությունը մերժել եմ՝ հաստատելով, որ եկեղեցու կարգ ու կանոնին հնազանդ եմ. Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովվին չեն կարողացել համոզել միանալ նախկին առաջնորդին

Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ երեկվանից թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք եւ փորձել տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաեւ սպառնալիքների միջոցով նրանց ուղղորդել միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովսեփ քահանա Սարգսյանը Aravot.am-ի … Read more

Իրավապահները շարունակում են սրբորեն կատարել Փաշինյանի կամքը․ գիշերուզօր հսկում են առաջնորդարանը․ «Հրապարակ»

16 Հունվարի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց Մասյացոտնի թեմական առաջնորդի պաշտոնից, ու նրա փոխարեն տեղապահ նշանակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Որոշմանն անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով ոչ օրինական, ու որպես աջակցություն Սարոյանին՝ նույն կիրակի իր «շրջիկ հավատացյալների» խմբով Մասիսի եկեղեցում մասնակցեց պատարագի։ Մենք … Read more

Ոստիկանները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Մասյացոտնի թեմի քահանաներին․ Հինգ իրավապաշտպաններ

11 Հունվարի, 2026 Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ … Read more

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն … Read more