Ռևանշը կայացած է․ Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, ինչպես նաև Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պարտության մատնեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային։

Եզրափակիչում Ամոյանը 10։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ և իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Leave a Comment