Ամոյանը հավակնում է դառնալ 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշն աշխարհում

Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 2025 թվականին Ամոյանը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև ոսկե մեդալ նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Բացի Ամոյանից, տարվա լավագույն … Read more

🎥 Արա, վա՜յ-վա՜յ․ Հայաստանի առաջատար ըմբիշներն ու Արման Ծառուկյանը երգում են Դուբայում

Հայաստանի առաջատար ըմբիշներ Արսեն Հարությունը և Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև UFC մարտիկ Արման Ծառուկյանը Դուբայում լավ ժամանակ են անցկացրել։  Ըմբշամարտիկ Արսեն Հարությունը կիսվել է տեսանյութով իր Instagram-ի Story բաժնում։

🎥 Մարզում մեր Օլիմպիական չեմպիոնի հետ․ Արման Ծառուկյանն ու Արթուր Ալեքսանյանը մարզում են անցկացրել միասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մարզվում է Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ։ «Թեթև մարզում մեր Օլիմպիական չեմպիոնի հետ»,– տեսանյութին կից գրել է Ծառուկյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight … Read more

Ըմբշամարտի ԱԱ. Սլավիկ Գալստյանը` արծաթե մեդալակիր — Armsport.am

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։ 28-ամյա մարզիկը բրոնզե գոտեմարտում մրցեց Ղրղզստանը ներկայացնող Ռազակ Բեիշեկեևի դեմ։ Առաջին կեսից հետո Գալստյանը պարտվում էր 0-5 հաշվով, սակայն ցուցադրեց կամային բարձր հատկանիշներ և իրականացրեց տպավորիչ քամբեք՝ հաղթելով մրցակցին 15-5 հաշվով։ Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները … Read more

Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր — Armsport.am

Զագրեբում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում։ Բրոնզի համար վճռորոշ գոտեմարտում նա առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովի նկատմամբ։ Պողոսյանը մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյին։ 1/8 եզրափակչում, սակայն, նա զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ … Read more

Ըմբշամարտի ԱԱ․ 3 մարզիկ դուրս մնացին պայքարից — Armsport.am

Զագրեբում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են իրենց ելույթները տարբեր քաշային կարգերում։ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ մրցեց ռուս Սերգեյ Եմելինի հետ։ Ասլանյանը պայքարեց համառորեն, սակայն պարտվեց 3։7 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը որակավորման փուլում հաղթանակ տարավ Նորվեգիայի … Read more

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Արմեն Մելիքբեկյանին հեռացնելու վերաբերյալ հարցին

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Հետևյալը նրա խոսքի մաքրագրված տարբերակն է՝ կապված սպորտի և ֆուտբոլի հարցերին միջամտելու մասին հարցի հետ։ Հաշվի առնելով լրագրողի կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռանալու մասին, ՀՀ վարչապետը պատասխանել է հետևյալ կերպ։ «Ի հեճուկս տարատեսակ բամբասանքների, … Read more

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված Ամոյանի չեմպիոնությանը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի աշխարհի կրկնակի չեմպիոնությանը։ «Վերադարձ գագաթնակետին։ Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային՝ նվաճելով 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- գրված է տեսանյութին կից։ Նշենք, որ Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող … Read more

Ռևանշը կայացած է․ Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, ինչպես նաև Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) պարտության մատնեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային։ Եզրափակիչում Ամոյանը 10։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ և իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց 1/4 եզրափակիչում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) տուշեով պարտություն կրեց։ Արթուրը մրցեց 2023 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Մուրադ Ահմադիևի հետ: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով՝ հօգուտ Ահմադիևի: Ադրբեջանցու եզրափակիչ դուրս գալու դեպքում Ալեքսանյանը հնարավորություն կունենա սփոփիչ … Read more