Զատկական հրադադարը չի երկարաձգվի – Yerevan Today
Զատկական հրադադարը չի երկարաձգվի, հայտնում է Կրեմլը։ Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար էր հայտարարել: Նա հրահանգել էր դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով: Կրեմլը հայտարարել էր հրադադարի մասին՝ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը։