Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնել են անհապաղ հրադադարի

Ուրախ եմ հայտարարել, որ Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնել են անհապաղ հրադադարի։ Ապրիլի 10-ին պատվիրակություններին հրավիրում եմ Իսլամաբադ՝ բանակցությունների։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Չնայած հրադադարի մասին համաձայնությանը՝ առաջիկա մի քանի ժամերին ԻՀՊԿ-ն կշարունակի ռմբակոծել Իսրայելի և Ծոցի որոշ երկրների տարածքները: Այս մասին ասել է լրագրող Խայալ Մուազզինը:

«ԻՀՊԿ-ի հրթիռային կետերը գտնվում են ստորգետնյա թունելներում, նրանք գործում են ինքնուրույն, չունեն հեռախոսային և ինտերնետային կապ: 4-5 ժամ է պետք, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն հրադադարի մասին», – գրել է նա իր «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքում:

Նշենք՝ նավթի համաշխարհային շուկան արձագանքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված երկշաբաթյա հրադադարին և Հորմուզի նեղուցը բացելու պայմանավորվածությանը: Գներն իջել են շուրջ 10%-ով: Իսրայելն էլ իր հերթին աջակցում է Իրանին հարվածները դադարեցնելու Թրամփի որոշմանը: Այս մասին հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի հայտարարությունը:

Նեթանյահուն ընդգծել է՝ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա՝ չնայած պակիստանցի միջնորդների հակառակ պնդումներին։

Leave a Comment