Խոստովանական ցուցմունք տված ՀՊՄՀ պրոռեկտորի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց. ի՞նչ է հայտնի նրա մասին

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ձերբակալված պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ, քանի որ պռոռեկտորը խոստովանական ցուցմունք է տվել: Այդ մասին Iravaban.net–ը տեղեկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Ո՞վ է Մարիաննա Հարությունյանը Մարիաննա Ռուբենի Հարությունյանը զբաղեցնում է … Read more

Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են իրականացվել. 10 ձերբակալվածներից 3-ը դեկաններ են. նոր մանրամասներ

Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մանկավարժական համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը: Նրա խոսքով՝ ռեկտորը հրավիրվել է հարցաքննության այսօր և իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է Հակակոռուպցիոն կոմիտե: Պրոռեկտորն առավոտյան իր տնից է հրավիրվել, նա գնացել է, դեռևս չի վերադարձել: Ձերբակալված մոտ 10 աշխատակիցների ցուցակում են նաև 3 դեկաններ: Ավելի վաղ հայտնել … Read more

«Գագիկ երկրորդ» վեպը Տիգրան Պետրոսյանցի 68-րդ գիրքն է

Լույս է տեսել ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան, գրող, մատենագետ, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի «Գագիկ երկրորդ. Անիի, Պիզուիի հայոց թագավոր, հայոց շահնշահ» պատմաքաղաքական վեպի նախնական տարբերակը՝ «Գագիկ երկրորդ»։ Վեպը հեղինակի 68-րդ գիրքն է: Ներկայացված են Բագրատունյաց արքայատոհմի պատմության վերջին ցավալի իրադարձությունները՝ Գագիկ Երկրորդի գահազրկումը եւ գերեվարումը, հեռավոր Միջերկրականի հարեւանությամբ հայկականության արագընթաց ծլարձակումը, իշխանական տոհմերի համախմբումը, համառ … Read more