Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ- Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է, Իրանը դարձյալ փակել է Հորմուզը

Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր միջուկային պատերազմի վտանգի մասին   Աշխարհն անցած գիշեր, ինչպես ասում են, շունչը պահած, սպասում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալուն, որից հետո սպասվում էին ԱՄՆ-ի և Իսրայելի զանգվածային ավիահարվածներն Իրանի բոլոր էլեկտրակայաններին (ներառյալ՝ Բուշերի ԱԷԿ-ին) և կամուրջներին, ինչպես նաև Իրանի հարձակումն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից … Read more

Հրադադարից հետո առաջին նավերն են անցել Հորմուզի նեղուցով – Live News

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո առաջին նավերն անցել են Հորմուզի նեղուցով։ Այս մասին գրում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ Նավերի հետևման MarineTraffic ծառայության տվյալների համաձայն՝ ապրիլի 8-ի առավոտյան նեղուցով Օմանի ծոց անցած առաջին նավերը Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Daytona Beach նավն է և հունական NJ Earth բեռնատար նավը։ «Առաջին նավը անցավ նեղուցով հրադադարի … Read more

Իրանը ժամանակավոր բացում է Հորմուզի նեղուցը՝ հատուկ պայմաններով նավերի անցման համար

Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար։ Անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, … Read more

Եթե ԱՄՆ-ն վնաս հասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ապա կփակվի նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը

Եթե Թրամփն իրականացնի կամուրջների, էլեկտրակայանների և նավթավերամշակման գործարանների ռմբակոծման իր սպառնալիքները, ապա ոչ միայն Հորմուզի նեղուցը չի բացվի, այլև` Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կփակվի` Եմենի հուսիթների կողմից: Այս երկու նեղուցներով միասին անցնում է համաշխարհային էներգակիրների 25%-ը։ Տարածաշրջանի բոլոր այն արաբական երկրներին, որոնք մասնակցում են Իրանի դեմ պատերազմին, ուղերձ է հղվել.  Եթե ԱՄՆ-ն համապարփակ և լուրջ վնաս … Read more

Իրանը չեզոքացնում է Հորմուզի նեղուցի հարցով իր դեմ կոալիցիայի ստեղծման ջանքերը. իրանագետ

Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի ջանքերով տապալվել է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի ընդունումը, ըստ որի՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրները իրավունք կստանային նաև ուժի կիրառությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումն անսպասելի չէր, սակայն «տարօրինակ» էր Ֆրանսիայի մոտեցումը։ Ամեն ինչ պարզ է դառնում, սակայն, եթե հաշվի … Read more

Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր նվազել է 95%-ով. ՄԱԿ

Հորմուզի նեղուցով նավերի օրական տարանցումն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր նվազել է ավելի քան 95%-ով: Նման տվյալներ են բերված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում: «Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմալուծված է. տարանցիկ փոխադրումները կրճատվել են ավելի քան 95%-ով, ինչը հանգեցրել է էներգապաշարների և պարարտանյութերի մատակարարումների խախտումների», – նշվում է տեքստում: … Read more

Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի – Live News

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին: «Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին … Read more

Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին: «Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին … Read more

Հորմուզի նեղուցում մոտ 20 000 նավաստի է մնացել․ CNN

Շուրջ 20,000 նավաստի է մնացել ծովում այն ​​բանից հետո, երբ Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը, որը աշխարհի ամենակարևոր առևտրային ուղիներից մեկն է, հաղորդում է CNN-ը։ Նավթակիր տանկերներից մեկի նավապետը հեռուստաալիքին պատմել է նեղուցում ռազմական գործողությունների ժամանակ նավի անձնակազմի շոկային վիճակի մասին։ Միայն երեք շաբաթ անց նավապետին հաջողվել է հատել Հորմուզի նեղուցը։

Արաղչին Գուտերեշին հայտնել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իրավունքի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Հորմուզի նեղուցում «թշնամու նավերը» շրջափակելու իր երկրի օրինական իրավունքի մասին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։Արաղչիի խոսքով՝ ներկայում Հորմուզի նեղուցում ոչ անվտանգ իրադրությունը «ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից օրենքի խախտման և ագրեսիայի ուղղակի հետևանք է»։ Ըստ գործակալության՝ նախարարը նշել … Read more