ԱՄՆ Կոնգրեսում կքննարկվի արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

ԱՄՆ կոնգրեսում սպասվում են մի շարք հայանպաստ նախաձեռնությունների քննարկում: Կոնգրեսականները առաջարկել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ենթադրում են արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի ամրագրում ու Հայաստանի սուվերեն տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման պահանջ: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը օրենսդրական 6 տարբեր նախաձեռնությունների մասին է: Դրանք ուղղումներ են, պարզաբանումներ կամ վերաձևակերպումներ՝ տարբեր օրենքներում: Այս … Read more

Բաքվի պաշտոնյաները կրկին հայտարարում են, որ Հայաստանը պարտավոր է ապահովել ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մասնակցությամբ կրկին անցկացվել  է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կարգախոսով հերթական կոնգրեսը: Միջոցառման ժամանակ նորից Հայաստանի հասցեին սադրիչ հայտարարություններ են հնչել, այդ թվում նաև՝ բարձրաստիճան պետական այրերի շուրթերից: Ի՞նչ միջոցառում էր դա: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նշեմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի ղեկավարնեի շուրթերից որոշ ժամանակ չէին հնչում բացահայտ սադրիչ հայտարարություններ և … Read more

ԵՄ-ն Երևանի համար հրատապ առևտրային աջակցության փաթեթ է պատրաստում. ի՞նչ է այն ենթադրում

Financial Times ամերիկյան հեղինակավոր պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Եվրամիությունը հրատապ առևտրային աջակցության փաթեթ է նախապատրաստում Երևանի համար: Նպատակն է փափկեցնել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառած տնտեսական սահմանափակումների հետևանքները: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թերթի թղթակիցներին տված հարցազրույցում միաժամանակ եվրոպական չորս պաշտոնյաներ հաստատել են այս սպասվող տնտեսական աջակցության ծրագրի … Read more

Ի՞նչ քաղաքական իրողություն է ձևավորվում ընտրություններից հետո. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հունիսի 14-ին ԿԸՀ-ն պետք է հայտնի Հայաստանում անցկացված խորհդարանական ընտրությունների արդյունքները: Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց նաև վերահաշվարկի արդյունքները: Սակայն քաղաքական քննարկումները շարունակվում են։ Այս ամենին անդրադարձել է  Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ՝ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ինչպե՞ս են Մոսկվայում ու Բաքվում ընդունել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Հայաստանյան ընտրությունները հասկանալի պատճառներով չափազանց մեծ ուշադրության էին արժանացել Բաքվում, Անկարայում ու Մոսկվայում: Ինչպե՞ս են Մոսկվայում մեկնաբանում ընտրությունները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Միջազգային մամուլը գրում է, որ Ռուսաստանն արդեն 4-րդ անգամ տապալում է հարևան կարևոր երկրներում լոյալ քաղաքական ուժի իշխանության բերելու փորձը: Մինչ այդ Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում՝ հակառակ Մոսկվայի ջանքերին, ոչ լոյալ կամ … Read more

Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է մինչև դեկտեմբեր մշակել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու իրավական մեխանիզմը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է մշակվի ԵԱՏՄ-ի կազմից Հայաստանի հնարավոր դուրսբերման իրավական մեխանիզմը: Ինչպե՞ս են դա պատկերացնում Ռուսաստանի կառավարությունում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի փոխվարչապետը պարզաբանել է այն ընթացակարգը, որով իր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և իր այդ խոսքերում որոշակի հակասություն եմ նկատում: Նախ … Read more

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ընտրությունների արդյունքում «հայկական իշխանություն» է ձևավորվել

Կալիֆորնիայի Գլենդել հայաբնակ քաղաքում ավարտվեցին մունիցիպալ ընտրությունները: Քաղաքային խորհրդի նոր կազմը գործի կանցնի հուլիսից: Արդյո՞ք ընտրությունների արդյունքները գոհացրել են հայ համայնքին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ պարզաբանեմ՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Նրանցից երկուսը դեռ պահպանում են լիազորությունները և դրանց ավարտին դեռ 2 տարի կա. խոսքը Արդի Քասախյանի ու Վարդան Գարպետյանի մասին … Read more

2018-ից մինչև 2026․ Հայաստանի տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական վերափոխումը թվերով

Այսօր «RISE 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ լուծումներ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան մեծ ճանապարհ է անցել Հայաստանը վերջին տարիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «2018 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատում էր շուրջ 10 հազար մարդ։ Այսօր այդ թիվը հասել է շուրջ 50 հազարի։ 2018 թվականին բարձր … Read more

Ամերիկացի ինժեներները ժամանել են Մեղրի՝ Թրամփի միջանցքի կառուցումը նախապատրաստելու համար. ի՞նչ մանրամասներ են հայտնի

Հայաստանում է ամերիկացի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը, որը զբաղվում է ԹՐԻՓՓ նախագծի նախապատրաստական աշխատանքներով: Մասնագետրերը մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Երևանում: Ովքե՞ր են խմբի կազմում: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երևանում են ամերիկյան AECOM ինժեներակոնսալտինգային ընկերության ներկայացուցիչները: Այս այցի մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Մենք շարունակում ենք համատեղ աշխատել՝ … Read more

Ի՞նչ է նշանակում Դոնալդ Թրամփի՝ Իլհամ Ալիևին ուղարկած խորհրդանշական նվերն ու «սիրո խոստովանությունը»

Դոնալդ Թրամփն Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին յուրօրինակ նվեր է մատուցել։ Ադրբեջանի նախագահն այսօր շնորհակալություն է հայտնել ամերիկացի իր գործընկերոջը՝ հատուկ նվերի համար։ Ի՞նչ նվեր է դա։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Դոնալդ Թրամփից ստացած Ալիևի նվերը դա այն պատճենն է համաձայնության հուշագրի, որով նա հաստատում է, որ … Read more