Մոսկվայում պատրաստվում են նոր սահմանափակումներ կիրառել Ռուսաստան ներմուծվող հայաստանյան ապրանքատեսակների նկատմամբ

Ռուսաստանի «Ռոսսելխոսնադզոր» պետական գերատեսչությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է կիրառելու հայաստանյան նոր ապրատեսակի նկատմամբ: Այս անգամ ո՞ր ապրատեսակի վրա կտարածվի արգելքը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այս անգամ սահմանափակումները տարածվել են «Ջերմուկ» հանքային ջրի 64.5 մլն շշի նկատմամբ: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ արդեն իսկ արգելք էր տարածվել «Ջերմուկ» հանքային ջրի մեկ այլ խմբաքանակի վրա. այդ խմբաքանակը 38 մլն շիշ էր, այս անգամ՝ շատ ավելի ծավալուն: Պատճառաբանությունը նույնն է.  հանքային ջրում իբր հայտնաբերվել է հիդրոկորբոնատների անթույլատրելի ծավալ»,-ասել է Երկանյանը:

Արդեն քանի՞ ապրանատեսակի դեմ է արգելք կիրառվում: Արժի՞ նաև ուրիշ ապրատեսակների դեմ արգելքներ սպասել: Հնարավո՞ր է, որ այլ երկրներ էլ միանան այս, ըստ էության, պատժամիջոցներին:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Leave a Comment