ԵՄ-ն Երևանի համար հրատապ առևտրային աջակցության փաթեթ է պատրաստում. ի՞նչ է այն ենթադրում

Financial Times ամերիկյան հեղինակավոր պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Եվրամիությունը հրատապ առևտրային աջակցության փաթեթ է նախապատրաստում Երևանի համար: Նպատակն է փափկեցնել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառած տնտեսական սահմանափակումների հետևանքները: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Թերթի թղթակիցներին տված հարցազրույցում միաժամանակ եվրոպական չորս պաշտոնյաներ հաստատել են այս սպասվող տնտեսական աջակցության ծրագրի մասին տեղեկությունը։ Խոսքը տնտեսական աջակցության արտոնությունների, կոնկրետ՝ մաքսատուրքի նվազեցման մասին է. դա կտարածվի միայն այն ապրանքատեսակների վրա, որոնք խնդիրների են բախվել Ռուսաստան արտահանելու դեպքում»,– ասել է Երկանյանը։

Ե՞րբ կարելի է սպասել որոշման: Կարո՞ղ են որոշման կայացմանը կամ իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալ:

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում:

Leave a Comment