Ի՞նչ է նշանակում Դոնալդ Թրամփի՝ Իլհամ Ալիևին ուղարկած խորհրդանշական նվերն ու «սիրո խոստովանությունը»

Դոնալդ Թրամփն Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին յուրօրինակ նվեր է մատուցել։ Ադրբեջանի նախագահն այսօր շնորհակալություն է հայտնել ամերիկացի իր գործընկերոջը՝ հատուկ նվերի համար։ Ի՞նչ նվեր է դա։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Ադրբեջանական լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Դոնալդ Թրամփից ստացած Ալիևի նվերը դա այն պատճենն է համաձայնության հուշագրի, որով նա հաստատում է, որ ևս մեկ տարով երկարաձգում է հայտնի 907 ուղղումը չկիրառելու իր որոշումը: Հիշեցնեմ՝ այդ փաստաթուղթը ժամանակին Ադրբեջանի նկատմամբ, ըստ էության պատժամիջոց էր, բայց ավելի ուշ Կոնգրեսն իրավունք տվեց նախագահներին՝ մեկ տարով դադարեցնել այդ ուղղման ուժը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ կարող է նշանակել այդ նվերը։

Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում։

Leave a Comment