Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մասնակցությամբ կրկին անցկացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» կարգախոսով հերթական կոնգրեսը: Միջոցառման ժամանակ նորից Հայաստանի հասցեին սադրիչ հայտարարություններ են հնչել, այդ թվում նաև՝ բարձրաստիճան պետական այրերի շուրթերից: Ի՞նչ միջոցառում էր դա: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նշեմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի ղեկավարնեի շուրթերից որոշ ժամանակ չէին հնչում բացահայտ սադրիչ հայտարարություններ և սադրիչ միջոցառումներ ևս որոշ ժամանակ չէին անցկացվում: Հիմա կարծես ամեն ինչ վերադառնում է նրան, ինչպես ամիսներ առաջ էր: Այս կոնգրեսը կոչվում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան»: Այն անցկացվում է Նախիջևանի Օրդուբադ քաղաքում և 3-րդն է այս վերնագրով անցկացվող կոնֆերանսներից»,-ասել է Երկանյանը:
Իսկ հենց Իլհամ Ալիևի հռետարոբանության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է մեր ընտրություններից հետո:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: