ԱՄՆ Կոնգրեսում կքննարկվի արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։

ԱՄՆ կոնգրեսում սպասվում են մի շարք հայանպաստ նախաձեռնությունների քննարկում: Կոնգրեսականները առաջարկել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ենթադրում են արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի ամրագրում ու Հայաստանի սուվերեն տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման պահանջ: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Խոսքը օրենսդրական 6 տարբեր նախաձեռնությունների մասին է: Դրանք ուղղումներ են, պարզաբանումներ կամ վերաձևակերպումներ՝ տարբեր օրենքներում: Այս նախաձեռնությունները կապված են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կամ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հետ: Նախաձեռնողները 5 կոնգրեսականներ են, որոնցից 2-ը ներկայացուցիչների տան հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնն ու Գաս Բիլիրակիսն են »,-ասել է Երկանյանը:

Ե՞րբ կարող են քննարկման դրվել այս նախաձեռնությունները: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում այս նախաձեռնությունները:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment