Կալիֆորնիայի Գլենդել հայաբնակ քաղաքում ավարտվեցին մունիցիպալ ընտրությունները: Քաղաքային խորհրդի նոր կազմը գործի կանցնի հուլիսից: Արդյո՞ք ընտրությունների արդյունքները գոհացրել են հայ համայնքին: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախ պարզաբանեմ՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Նրանցից երկուսը դեռ պահպանում են լիազորությունները և դրանց ավարտին դեռ 2 տարի կա. խոսքը Արդի Քասախյանի ու Վարդան Գարպետյանի մասին է: Մնացած 3 տեղի համար, որոնք շուտով թափուր կդառնան, պայքարել է 12 թեկնածու, որոնցից 8-ը էթնիկ հայեր են: Ըստ կարգի, նրանք՝ այն 3-ը, ովքեր առավելագույն ձայներ կհավաքեն ընտրություններում, ավագանու ընտրված անդամներ կհամարվեն: Այժմ վստահորեն կարող ենք խոսել ընտրված քաղաքային 2 անդամների մասին: Մեկը էթնիկ հրեա Դեն Բրոթմանն է, ով 16.5 տոկոս ձայն է հավաքել, մյուսը՝ մեր հայրենակից, նախկին քաղաքապետ Էլեն Ասատրյանն է, ով գրեթե 15 տոկոս է հավաքել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Գլենդելցիները ընտրում էին ոչ միան քաղաքային խորհրդի այլ նաև մունիցիպալ այլ ատյանների անդամների: Նույն օրը կայացան նահանգային ու դաշնային մակարդակի նախնական ընտրությունները: Ազգությամբ հայ թեկնածուներ կայի՞ն:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: