Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է մինչև դեկտեմբեր մշակել ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու իրավական մեխանիզմը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է մշակվի ԵԱՏՄ-ի կազմից Հայաստանի հնարավոր դուրսբերման իրավական մեխանիզմը: Ինչպե՞ս են դա պատկերացնում Ռուսաստանի կառավարությունում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:

«Ռուսաստանի փոխվարչապետը պարզաբանել է այն ընթացակարգը, որով իր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և իր այդ խոսքերում որոշակի հակասություն եմ նկատում: Նախ նա արդարացիորեն հաստատել է այն, որ Հայաստանին ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵԱՏՄ որևէ այլ պետություն բողոք հայտնելու համար իրավունք և հիմքեր չունի, քանի որ Հայաստանը ոչինչ չի խախտել: Բառացիորեն մեջբերեմ նրա խոսքերը. «Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները, ես կարող եմ սա ասել պատասխանատու կերպով, քանի որ մենք հետևում ենք Հայաստանի ողջ իրավական շրջանակին՝ իր պարտավորություններից շեղման հայտնաբերման համար և մենք նման շեղումներ չենք հայտնաբերել»: Այսինքն՝ ամեն ինչ թույլատրվածի շրջանակներում է: Բայց չնայած դրան, Օվերչուկը պնդում է, որ եթե Հայաստանը ինքնուրույն որոշում չկայացնի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, այդ որոշումը պետք է կայացվի  Հայաստանի փոխարեն՝ մինչև գալիք տարվա դեկտեմբեր, երբ Սանկտ Պետերբուրգում կգումարվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը: Բայց տարօրինակ և տեղին հարց է առաջանում՝ եթե Օվերչուկը հաստատում է, որ Հայաստանը ոչինչ չի խախտել, ի՞նչ հիմնավորմամբ պետք է քննարկեն Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս հանելու հարցը, այ այդ պատասխանը չի տվել»,-ասել է Երկանյանը:

Այդ խնդրի լուծման իրավական մեխանիզմը գոյություն ունի՞: Ռուսաստանի իշխանական կառույցներում այս հարցի վերաբերյալ կա՞ կոնսենսուս, թե՝ մոտեցումներում տարբերություն է նկատվում:

Leave a Comment