Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի
Քահանայից ժողովը հայտարարություն է տարածել. Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։ … Read more