Ռուսաստանի հետ «սիլիբիլիները», չեն ավարտվել. Դավիթ Անանյան

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որևէ ծանուցում չի ներկայացրել, իսկ եվրոպական ուղղությունը Ռուսաստանի դեմ չէ։ Ընդամենը երկու օր անց նա հայտարարեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազան այլևս կենսական անհրաժեշտություն չէ, Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, իսկ Հայաստանի երկաթուղու … Read more

Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. Տեր Վրթանեսը դիմում է Փաշինյանին

Տեր Վրթանես Բաղալյանը գրում է. «Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. մի քիչ լրջություն, պարո’ն Փաշինյան Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ արդեն այնպիսի տպավորություն են թողնում, որ պատմական փաստերը սկսել են տեղավորվել ոչ թե արխիվներում, այլ` որոշ քաղաքական գործիչների ֆանտաստիկ երևակայության մեջ։ Այդպիսի հայտարարություններից մեկն էլ այն պնդումն է, թե Ամենայն Հայոց … Read more

5 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ Լեռնային Արցախը հռչակվեց Հանրապետություն. Ստեփան Հասան-Ջալալյան

35 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ Լեռնային Արցախի հայությունը, հիմնվելով Արցախի դարավոր պետականության հարուստ ավանդույթների և միջազգային ու ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի վրա, դրսևորելով բարձր քաղաքացիական և քաղաքական գիտակցություն ու վարքագիծ, ձեռնարկել է անկախության հռչակման իրավական գործընթացը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, • … Read more

Հետագա կա´, հետագա. Կարեն Հեքիմյան

Այսօր Փաշինյան Նիկոլն ասաց, որ «Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»: Ուշադիր` այս բառերը ոչ թե Զելենսկին կամ Սանդուն է արտաբերել, այլ Փաշինյան Նիկոլը: Դա առնվազն նշանակում է, որ Հայաստանի օրվա իշխանությունը նպատակ ունի ԶԱՐԳԱՑՆԵԼ Ռուսաստանի հետ հարաբերությունները (փաստորեն, դեռ լավ չի զարգացած): Լա՞վ է դա, թե՞ վատ: Չգիտեմ: Սակայն լավ է, … Read more

Եվրոպական կրքեր․ մենք ու Իսլանդիան. Արթուր Խաչատրյան

Երեկ Իսլանդիայում հանրաքվեի օր էր։ Իսլանդացիները պետք է որոշեին արդյոք համաձա՞յն են, որ երկիրը վերսկսի «եվրաինտեգրման» գործընթացը, թե՞ շարունակի զով ապրել այս գլոբալ տաքացող աշխարհում: Հետաքրքրական է, որ հանրաքվեում դրական արդյունքը դեռևս չէր նշանակելու, որ իսլանդացիները հավանություն էին տվել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուն։ Սա ուղղակի նշանակելու էր, որ իսլանդացիները համաձայն էին բանակցությունների վերսկսմանը, իսկ անդամակցության … Read more

Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիները ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։ Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի … Read more

Արձանագրված է գլխավոր փաստը․ ներկայիս խորհրդարանը և, հետևաբար, կառավարության ընդունված «ծրագիրը» բացարձակապես լեգիտիմ չեն. Արման Աբովյան

Դե ինչ, Հայաստանի այսպես կոչված «խորհրդարանի» առաջին քառօրյան և ոչ լեգիտիմ «կառավարության ծրագրի» քննարկումը միայն հաստատեցին ամենավատ կանխատեսումները։ Արձանագրված է գլխավոր փաստը․ ներկայիս խորհրդարանը և, հետևաբար, կառավարության ընդունված «ծրագիրը» բացարձակապես լեգիտիմ չեն։ Դրանք լեգիտիմ չեն ո՛չ ձևով, ո՛չ էլ բովանդակությամբ։ Այս գործընթացը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի կամքը, իսկ խորհրդարանի ներկայիս իշխանական կազմը և նրանց գործողությունների … Read more

«Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա». Ռոբերտ Ամստերդամ

ԵՐԵՎԱՆ, Հայաստան- Չունենալով իրավական որևէ օրինական հիմք՝ Հայաստանի ավելի ու ավելի ավտոտրիտար դարձող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ նույնիսկ քվեների կեսը, որոշել է, որ իր կառավարությունը պետք է որոշի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարությանն ու ուղղությունը՝ անտեսելով կրոնական ազատության միջազգային չափանիշները։ Դիմակայությունն այժմ հասել է արտասովոր նոր փուլի։ Փաշինյանի կառավարությունն … Read more

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Հարութ Սասունյան

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։ Վկայակոչելով անանուն աղբյուրներ՝ CNN-ը 2026 թվականի հունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում գտնվող իսրայելական ուժերը «բաղկացած են եղել մի քանի տասնյակ զինծառայողներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերից, նրա էլիտար ուղղաթիռային մարտական ​​և փրկարարական ստորաբաժանումներից և «Մոսադի» անձնակազմից»։  … Read more

Ադրբեջանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ Հայաստանի տարածքում իրեն պատկանող հողեր կան, որովհետև իրականում նման իրավական հիմքեր ՉԿԱՆ. Մարուքյան

Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը։ 2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։ Միաժամանակ նա արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է։ Այս քայլի հիմքում այն հաշվարկն էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելուն … Read more