Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան». կատարել են Արամ Ա-ն և սրբազան հայրերը

Հռոմի Լևոն XIV պապը և Արամ Ա կաթողիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել են հերթական հրապարակային ընդհանուր ունկնդրությունը։ Հռոմի պապը հատուկ ողջույնի խոսք է ուղղել Արամ Ա. վեհափառ հայրապետին, որն այս առիթով ևս կենտրոնական ամբիոնին էր, Հռոմի պապի կողքին։ «Սիրելի եղբայրներ և քույրեր, Արամ Ա Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս, այս եղբայրական այցը կարևոր առիթ … Read more

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը Վաշինգտոնում (տեսանյութ)

Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ։ Խափանման միջոցներից՝ կալանքը, վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը և Սրբազան հայրերը դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում․ Արամ Վարդևանյանի ելույթը Վաշինգտոնում ընթացող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին (International Religious Freedom Summit)։