Ամեն ուրբաթ Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն

Մեծ Պահքի ընթացքում՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ թեմի հոգևորականների մասնակցությամբ։ Միասնական առաջին ժամերգությունը կկատարվի փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ին, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ «Սիրով հրավիրում ենք բոլորիդ ընդհանրական աղոթքով զորանալու և միասին անցնելու Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությունը՝ դեպի Սուրբ Հարություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում է՝ տնային կալանքի պայմաններում – Tsayg

Տնային կալանքի ժամկետը ներկայումս հստակ սահմանված չէ, քանի որ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Պաշտպանական կողմը, սակայն, մտադիր է հետամուտ լինել իրավական մեխանիզմների կիրառմանը՝ խափանման միջոցի ժամկետային հստակեցման և հնարավոր այլընտրանքային միջոցների քննարկման ուղղությամբ։

Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել – Live News

Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել։  Այս հարցին պատասխանում է հայր Զաքարիան. «Պահք պահել կարող են բոլորը՝ թե քրիստոնյաները, թե չմկրտվածները, բայց քրիստոնյաներս այս ընթացքում պահք ենք պահում, որպեսզի նաև կարողանանք Սուրբ Հաղորդություն ստանալ Զատկի տոնին։ Մեկ գործնական  առաջարկ անեմ չմկրտվածներին. վաղ եկեղեցում ընդունված էր Մեծ պահքի այս ընթացքում պատրաստվել և  մկրտվել Սուրբ Հարության տոնին։ Դուք էլ անսացեք խորհրդիս, … Read more

Մեծ Պահքի առաջին օրը մեզ կանգնեցնում է ոչ թե սեղանի, այլ խղճի առաջ

Այսօր Մեծ Պահքի առաջին օրն է․ պահքի դուռը բացվում է ոչ միայն մեր սննդակարգի, այլ՝ մեր ներաշխարհի առաջ։ Եվ հենց այս շեմին Եկեղեցին մեզ տալիս է Եսայու մարգարեության խիստ ու լուսավոր խոսքը. «Լվացվեք, մաքրվեք, ձեր չար գործերը հեռացրեք իմ աչքերի առաջից… սովորեք բարին անել, արդարություն որոնեք» (Ես. 1․16-17)։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են մի կարևոր … Read more

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին․ Տեր Եսայի

Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին 24News-ի  https://24news.am/politics/502892/ հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նրանք են՝ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Տ. Դանիել Սրբազան Ֆընդկյանը։ Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։ Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը՝ առանց Ամենայն … Read more

Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով կլինի եպիսկոպոսաց հավաք

Եպիսկոպոսներն արդեն մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին։ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Եպիսկոպոսաց ժողովից Վեհափառ Հայրապետի, այսինքն՝ ժողովի նախագահի բացակայության պատճառով կարգավիճակը փոխում է՝ եպիսկոպոսական հավաքի։ «Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություն անում, հավաքը կարող է իր քննարկումները, եզրակացությունները բերել Մայր Աթոռ։ Որոշումներ չեն կայացվում, վճիռներ չեն կայացվում»,- ասաց Նաթան Սրբազանը։ Նաթան … Read more

Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով․ Կաթողիկոսի ուղերձը

Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Մեծ Պահքի առիթով ուղերձում։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հոգու նվիրական ապրումներով վերստին մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Ներաշխարհի քննությամբ, զղջման և ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի և լուսավոր տոնը … Read more

Մայր Տաճարում այսօր մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Ապա տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի … Read more

Վա՛յ այն ժողովրդին, որ անցյալը կմոռանա, Ավարայրի դաշտն ընդարձակված է․ Արամ Ա-ն պատգամ ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)

Վա՛յ այն ժողովրդին, որ անցյալը կմոռանա, Ավարայրի դաշտն ընդարձակված է։ Անթիլիասի Մայրավանքում Սրբոց Վարդանանց Զորավարաց տոնի առիթով մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին Վեհարանի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը իր պատգամը ուղղեց հայ ժողովրդի զավակներին։ «Անցյալը հիշելը նշանակում է անցյալով ապրել՝ հավատքով, հոգիով, անցյալը հիշելը նշանակում է անցյալը հիշեցնել իր պատգամով։ Վայ այն ժողովրդին, … Read more

Եկեղեցու ինքնակառավարման կանոնները պետք է հարգվեն. սփյուռքի գործիչներ – Live News

Սփյուռքի մի շարք գործիչներ՝ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ:  Հայտարարության մեջ ասված է. «Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: … Read more