
Վա՛յ այն ժողովրդին, որ անցյալը կմոռանա, Ավարայրի դաշտն ընդարձակված է։ Անթիլիասի Մայրավանքում Սրբոց Վարդանանց Զորավարաց տոնի առիթով մատուցված Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին Վեհարանի դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը իր պատգամը ուղղեց հայ ժողովրդի զավակներին։
«Անցյալը հիշելը նշանակում է անցյալով ապրել՝ հավատքով, հոգիով, անցյալը հիշելը նշանակում է անցյալը հիշեցնել իր պատգամով։ Վայ այն ժողովրդին, որ անցյալը կհամարի անցած, անցած իր ոգով, հավատքով, վայ այն ժողովրդին, որ մեր հավատքը կպահի փոշիների տակ ծածկված։ Ազգը ապրում ու գոյատևում է իր սրբազան հավատքով, իր ազգային վեհ գաղափարներով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում