Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել – Live News

Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել։  Այս հարցին պատասխանում է հայր Զաքարիան.

«Պահք պահել կարող են բոլորը՝ թե քրիստոնյաները, թե չմկրտվածները, բայց քրիստոնյաներս այս ընթացքում պահք ենք պահում, որպեսզի նաև կարողանանք Սուրբ Հաղորդություն ստանալ Զատկի տոնին։

Մեկ գործնական  առաջարկ անեմ չմկրտվածներին. վաղ եկեղեցում ընդունված էր Մեծ պահքի այս ընթացքում պատրաստվել և  մկրտվել Սուրբ Հարության տոնին։ Դուք էլ անսացեք խորհրդիս, անպայման պատրաստվեք, պահք պահեք, մկրտվեք և հնարավորութուն կունենաք նաև Սուրբ Հաղորդություն ստանալ»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։ 

Leave a Comment