Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը կոչվել է հանգստյան

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է … Read more

Բագրատ Սրբազանի կալանքի տակ կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին անազատության մեջ ամիսներ շարունակ պահելու կապակցությամբ։ «Բագրատ Սրբազանի դեմ սանձազերծվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն՝ կազմակերպված պետական լծակներ ունեցողների կողմից։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականն է, ով մեր ազգի արյան, կորուստների ու պետական նվաստացման … Read more

Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հրապարակել է Իրանում ՀԱԵ Ատրպատականի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի գրասենյակի հաղորդագրությունը։ «ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծւած պատերազմի առաջին օրւանից, նախագահութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի, Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական խորհուրդը նախազգուշական քայլերի ձեռնարկեցին, նախ դադարեցնելով ե’ւ Թաւրիզիում ե’ւ Ուրմիայում եկեղեցական արարողութիւնները … Read more

Երբ պետությունը հեռանում է Աստծու արարչադիր սկզբունքներից, աշխարհիկ իշխանությունը սկսում է իրեն դիտել որպես վերջնական հեղինակություն՝ իրեն վերագրելով այն դիրքը, որը պատկանում է միայն Աստծուն. Հայր Ռուբեն

Մարտի 15-ին Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-բանախոսություն՝ նվիրված Դատավորի կիրակիին։ «Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Բանախոսության ընթացքում նորովի բացահայտվել է Մխիթար Գոշի կերպարը։ Ներկաները հնարավորություն են ունեցել առավել մոտիկից ծանոթանալու եռամեծ վարդապետի իրավաբանական մտքին, ինչպես … Read more

Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը. Բագրատ Սրբազան

Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը ինձ համար: Այո’, ես խոսքեր ասել եմ, պատասխանատու եմ բոլոր ասածներիս համար բառ առ բառ, տառ առ տառ, առանց ձայնագրության էլ կարող եմ վերհիշել ու ասել ինչ եմ ասել: Այո’, ասել եմ, և ճի’շտ եմ արել, … Read more

Հայաստանում պետք է սովորենք հեռանալ ներկայիս քաղաքական անբարո մշակույթից. Տիրատուր քահանա Սարդարյան

Քիչ առաջ իմացա, որ մահացել է հայտնի գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը (96 տարեկանում)։ Չգիտեմ՝ որքանով է նա ճանաչված Հայաստանում, բայց ուզում եմ օգտվել առիթից և փորձլ շատ պարզ բացատրել նրա գլխավոր գաղափարը։ Կենտրոնական գաղափարը հետևյալն է՝ մարդիկ երկու ձևով են գործում/շփվում. • ռազմավարական գործողություն՝ երբ ուզում ես հասնել քո նպատակին ուժով, փողով, խաբեությամբ կամ ճնշմամբ … Read more

Մի նկարի պատմություն. Սամվել դպիր Գրիգորյան

Նկարում աջից առաջինը Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է 2025թ. Սուրբ Հարության տոնին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում Արցախի դրոշը հպարտությամբ պահած: Արդյոք նա անկեղծ է այս պահին, միայն ինքը կարող է ասել: Հետաքրքիր է. 1. Հիմա ինքն իրեն ո՞ր թեմի առաջնորդ է համարում: 2. Եթե Արցախի, ապա ինչու՞ է լռում: 3. Եթե Արցախ բառը … Read more

Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել. Արարատյան Հայրապետական թեմ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ի պատասխան լրատվամիջոցներում և հանրային հարթակներում տարածված ապատեղեկատվության՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. Արարատյան Հայրապետական թեմի կառուցվածքում «ծրագրերի համակարգողի» հաստիք երբևէ չի եղել ։ Հետևաբար, Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել։ Նա ընդամենը հանդիսացել է թեմի երիտասարդական կառույցների անդամ, իսկ վերջին տարիներին՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» … Read more

Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում: Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ՝ Տեր Հայրը, որպես հոգևոր սպասավոր, կծառայի Օրենբուրգի նորաօծ Սբ. Հարություն եկեղեցում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

ԳՀԽ-ն մերժելի է նկատել Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։  Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին … Read more