Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը. Բագրատ Սրբազան

Այո, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը ինձ համար:

Այո’, ես խոսքեր ասել եմ, պատասխանատու եմ բոլոր ասածներիս համար բառ առ բառ, տառ առ տառ, առանց ձայնագրության էլ կարող եմ վերհիշել ու ասել ինչ եմ ասել:

Այո’, ասել եմ, և ճի’շտ եմ արել, որ ասել եմ: Դա իմ համոզմունքն ու սկզբունքն է եղել, որովհետև, այո’, հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, որ այս երկիրը, մեր պետությունը, իմ սիրելի աշխարհը ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ կարիք ունի:

Արցախ հանձնած մարդիկ, զոհերի պատճառ եղած մարդիկ այսօր մեզ մեղադրե՞ն: Մեղադրեն ինչի՞ համար, ասելով` սահմանազատում էինք անում, դուք պատերազմ էիք ուզո՞ւմ:

Ամենամեծ պատերազմասերն ու պատերազմ բերողը դուք եք եղել` ձեր ամբողջ ահլով, ձեր ամբողջ ցեղով ու տեղով:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Leave a Comment