
Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամիս ժամկետով։
Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տեր Գարեգինի գործով դատավարությունը։
Դատավոր Դավիթ Դաբաղյանը հայտարարեց, որ Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգում է ևս մեկ ամիս ժամկետով, սակայն թույլատրվեց ամեն կիրակի ժամը 10.00-14.00 մասնակցել իր բնակության վայրում գտնվող եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին։
Հիշեցնենք, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ 2025 թ. հոկտեմբերի 16-ին։ Այնուհետև նրա կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Տեր Գարեգինը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելուն իբրև օժանդակելու մեջ։