Հոգևորականներին փորձել են համոզել, որ Տեր Արամի նման նույնաբովանդակ ցուցմունքներ տան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին բերման ենթարկած քահանաներին ոստիկանական բաժիններում փորձել են, ըստ որոշ տարածված լուրերի, այսպես ասած, «վերբովկա» անել։ Մասնավորապես, փորձել են համոզել, որ Տեր Արամի նման նույնաբովանդակ ցուցմունքներ տան, ասելով, թե եպիսկոպոսները փող ունեն, դուրս կգան, իսկ Դուք կփտեք բանտերում։ Բայց հոգեւորականները անկոտրում են մնացել, ինչին ի պատասխան, ասել են` «Դե, Դուք գիտեք»։ … Read more

«Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ, չեմ կարծում, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ կատարել»

«Ես պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որեւէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ գործողություններին։ «Դուք ասում եք, որ ես իրավապահներին հրահանգներ տալու լիազորություններ ունեմ, ես ոչ բոլորին հրահանգներ … Read more

«Դուք եք հետեւում, ես չեմ հետեւում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարություններին»․ Նիկոլ Փաշինյան

«Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք հետեւյալը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որեւէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որեւէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա … Read more

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար – Live News

Այսօր Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։ Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև՝ ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է քրեական գործ՝ հավաքների ազատությանը խոչընդոտելու կամ քաղաքացիներին դրանց մասնակցելու հարկադրելու հնարավոր դեպքերի առթիվ։ Սակայն … Read more

Ձերբակալված հոգևորականներից վեցը գտնվում են Քննչական կոմիտեում

Այսօր առավոտյան  ձերբակալված հոգևորականներից վեցը գտնվում են Քննչական կոմիտեում, որոնց անունները հայտնի են։ Նրանք են՝ Տեր Փառեն, Տեր Ղևոնդը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Հայկ Քոչարյանը։ ArmLur.am լրատվականը հայտնում է, թե ովքեր են իրավապահների կողմից բնակարաններից հանված և անհայտ ուղղությամբ տարված քահանաները, որոնց մասին պաշտպանները որևէ տեղեկություն չունեն։ Այդ հոգևորականներն են՝  Տեր Նարեկը … Read more

«Քննչական մարմնի կողմից լկտիություն է թույլ է տրվում․ ամենածանր հանցագործություն կատարած անձն ունի պաշտպանվելու իրավունք»․ Արա Զոհրաբյան

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։ Այս մասին Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ «ՄԻՊ-ից տեղեկացանք, որ Մկրտիչ սրբազանը Կենտրոն քննչականում է։ Մենք մի քանի գործընկերներով կուղեւորվենք իր մոտ, իսկ մեր մյուս գործընկերները կմնան այստեղ եւ կփորձեն մտնել ներս»,- ասաց Զոհրաբյանը։ Փաստաբանները … Read more

«Փաշազադեն, Ալիեւն ու Էրդողանը փայատեր են այս գործընթացի մեջ՝ նրանք շահագրգիռ են, որ Փաշինյանը վերընտրվի»․ Մենուա Սողոմոնյան

«Այս իրավիճակը մեզ հիշեցնում է հեռավոր 30-ական թվականները, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ տեղի էր ունենում բոլշեւիկյան տեռորը Արեւելյան Հայաստանում։ Հայոց եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ մեկը Հայոց ցեղասպանության ժամանակ՝ Արեւմտյան Հայաստանում, երկրորդը՝ 30-ական թվականներին՝ բոլշեւիկյան տեռորի ժամանակ, երբ եկեղեցիներ փակվեցին, պահեստների վերածվեցին, հոգեւորականներ ազատազրկվեցին ու գնդակահարվեցին։ Սա երրորդ ալիքն է, որը տեղի է … Read more

Էս ի՞նչ են սարքել էս երկիրը, ի՞նչ է նշանակում եկեղեցու դռները փակ են․ քաղաքացի

  «Սա տեռորիզմ ա, թուրքը, արաբը, արտաքին թշնամիները բոլորը միասիին վերցրած չեն կարողացել էս այլանդակությունն անել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի բնակիչներից մեկը՝ ցույց տալով եկեղեցու փակ դռները։ Մանրամասները՝ տեսանյութում

Հոգևարականների ձերբակալությունները տեղի են ունենում Փաշազադեի ԱՄՆ այցին զուգահեռ․ Հակոբ Բադալյան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմ։ Ձերբակալվել են հոգևորականներ։ Թեմայի շուրջ Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Անդրադարձել ենք իշխանությունների կողմից եկեղեցու դեմ գրոհին, մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ դրան նախորդած հայտարարություններին, Սամվել Կարապետյանի դատավարությանը, արտաքին և ներքաղաքական իրավիճակին, գալիք ընտրություններին … Read more

Հոգևորականների գիշերվա ձերբակալության մասին ՄԻՊ-ը քիչ առաջ հայտարարություն տարածեց

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ: Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների … Read more