Մերձավոր Արևելքից շտապ Հայաստան վերադարձած քաղաքացիների ծախսերը մասնակի կփոխհատուցվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլ 9-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից շտապ վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը: Որոշման համաձայն՝ փոխհատուցումը կկազմի մինչև 250 հազար դրամ և կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել ավելացված արժեքով: Վճարումը կատարվում է տոմսի փաստացի … Read more

Եռաբլուրում հուղարկավորված 8 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում կտրամադրվի

2023 թ. սեպտեմբերի 19–20–ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները` տապանաքարերը։ Նախնական հաշվարկներով` փոխհատուցումը … Read more

Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել – Live News

«Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք։ Դուք մարդ չդարձաք, տղե՛րք, մարդ չդարձաք։ Թասիբով գյումրեցիք շատ համով խոսք ունեն, ասում են՝ «Էրիկ մարդ-կնիկ մարդ»։ Դուք անգամ կնիկ մարդ չդարձաք, ուր մնաց էրիկ մա՞րդ դառնայիք։ Ձեր պարագայում Դարվինը սխալվել է, դուք մնացիք պրիմատ (примат): Դուք էվոլյուցիան չապրեցիք։ Ձեր մասին պարսիկ մեծ բանաստեղծ Սաադին սրանից դեռ … Read more

2025 թ․ ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ – Live News

Sputnik Արմենիան պարզել է, որ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված քաղաքացիների ևս երկու խումբ։ 2026 թ. հունվարին մենք գրել էինք, որ ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռ է ուղարկվել Հայաստան։ Մենք պարզեցինք, որ միգրացիոն քաղաքականության խստացումից հետո սա միակ չվերթը չի եղել։ Եվս 2 թռիչք է իրականացվել, և օդանավերից մեկը արտաքսված քաղաքացիներին տեղափոխել է ոչ միայն … Read more

Մասիսում կազմակերպվում է ստորագրահավաք` աղբավայրը փակելու պահանջով… (տեսանյութ)

Մասիսում կազմակերպվում է ստորագրահավաք` աղբավայրը փակելու պահանջով… (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month April 2026 March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 August 2025 July 2025 June 2025 May 2025 … Read more

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները (տեսանյութ)

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։ Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են ընկնել լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից, եթե բաց տարածքում եք, կամ ձեր տունը չի ապահովում բավարար պաշտպանություն, արագ տեղափոխվեք … Read more

ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է «ՄԱԿ80» բարեփոխումներին՝ ընդգծելով մանդատների պահպանման կարևորությունը

«ՄԱԿ80» բարեփոխումներին նվիրված ՄԱԿ ԳԱ ոչ պաշտոնական քննարկման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունել է մանդատների ստեղծման, կիրարկման ու վերանայման վերաբերալ ԳԱ բանաձևի ընդունումը, վերահաստատել կրկնողություններից խուսափելու և կազմակերպության աշխատանքներն օպտիմալացնելու առնչությամբ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Ընդգծվել է զարգացող երկրների կարիքներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կարողությունների զարգացումը: UNFPA-ի և … Read more

Հայաստանում արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշվի

Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:  ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով փոփոխությունները՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, որ նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողներն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը կամ սինթետիկ բովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշեն, որ տվյալ նյութն արհեստական բանականության գործիքակազմով … Read more

«Հայուհի» կենտրոնի հիմնադիր Լիանա Մանուկյանը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը

«Հայուհի» կանանց կենտրոնի հիմնադիր Լիանա Մանուկյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։ «Այսօր ես կանգնած եմ մի կետում, որտեղ հասկանում եմ՝ միայն կրթելն ու ոգեշնչելը բավարար չեն։ Մեզ պետք են հիմնարար փոփոխություններ, որոնք կերաշխավորեն և կամրագրեն կնոջ բացարձակ դերը պետության ուժեղացման գործում՝ լինել ինքնաբավ, տնտեսապես անկախ և պաշտպանված։ Ուժեղ պետությունը հենց այն պետությունն է, … Read more

Գորիսում կառուցվում են նոր բնակարաններ․ ընդլայնվում է Գետափնյա թաղամասը – Live News

Գորիս քաղաքում շարունակվում են բնակարանաշինական աշխատանքները։ Գետափնյա թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքերը ներկայում անցնում են հիմքերի ամրացման փուլ, որից հետո նախատեսվում է դրանց վրա կառուցել ևս մեկ հարկ։ Ծրագրի նպատակն է ավելացնել բնակարանային ֆոնդը և բարելավել բնակիչների բնակարանային պայմանները՝ ապահովելով ժամանակակից և անվտանգ միջավայր։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետություն–համայնք համատեղ ներդրմամբ, ինչը հնարավորություն է տալիս … Read more