
Գորիս քաղաքում շարունակվում են բնակարանաշինական աշխատանքները։ Գետափնյա թաղամասում գտնվող եռահարկ բնակելի շենքերը ներկայում անցնում են հիմքերի ամրացման փուլ, որից հետո նախատեսվում է դրանց վրա կառուցել ևս մեկ հարկ։
Ծրագրի նպատակն է ավելացնել բնակարանային ֆոնդը և բարելավել բնակիչների բնակարանային պայմանները՝ ապահովելով ժամանակակից և անվտանգ միջավայր։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են պետություն–համայնք համատեղ ներդրմամբ, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ և արագ տեմպերով կյանքի կոչել ծրագիրը։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նպատակն է, որ համայնքում անտուն մարդիկ չլինեն, իսկ կառուցվող ու զարգացող քաղաքը ապահովվի բնակիչների համար հարմարավետ ու արժանապատիվ բնակարաններով։