
2023 թ. սեպտեմբերի 19–20–ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները` տապանաքարերը։
Նախնական հաշվարկներով` փոխհատուցումը կկազմի շուրջ 10 մլն դրամ: